Էջմիածնից ցուցարարները երթով շարժվում են դեպի Երևան
Ցուցարարները վանկարկում էին «Մերժիր Սերժին», հայտարարում էին, թե Էջմիածնում այլևս վախի մթնոլորտ չկա:
Էջմիածինցիներին այնուհետև միացան հարյուրավոր նոր ցուցարարներ հարակից գյուղերից:
Հիշեցնենք, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Սեյրան Սարոյանի աջակիցները ճնշում են ցուցարարներին Էջմիածնի մերձակա Արևշատ գյուղում: Այսօր հենց արևշատցիները բազմաքանակ խմբով շարժվում են դեպի Երևան՝ միանալու Փաշինյանի նախաձեռնած հավաքին:
Երթին մասնակիցներին ուղեկցում են ոստիկանության ներկայացուցիչները: