Ժամը 16-ի դրությամբ ամբողջությամբ փակ է Բաղրամյան պողոտան
Փշալարերի հետևում զրահատեխնիկա է տեղակայված:
Բաղրամյան - Օրբելի խաչմերուկում երթևեկությունը կիսով չափ սահմանափակված է:
Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը «Ազատության» հարցմանն ի պատասխան ասաց, թե ոստիկանությունը «ըստ իրավիճակի, համապատասխան ուժեր է տեղաբաշխում և գործողություններ իրականացնում»:
Ինչ վերաբերում է զրահատեխնիկային, նրա փոխանցմամբ, դա «ոստիկանության զորքերի սպառազինության մեջ ներառված տեխնիկական միջոցներ են»: