«Մոսկվա Սիթի» համալիրի աշտարակներից մեկից 300 մարդ է տարհանվում. ՏԱՍՍ
Ռուսաստանի մայրաքաղաքի «Մոսկվա Սիթի» համալիրի ОКО աշտարակից շուրջ 300 մարդ է տարհանվում, պատճառը շենքի ներսում առաջացած ծուխն է, գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության իր աղբյուրին:
Ըստ նախնական տվյալների՝ շենքի 7-րդ հարկում ծուխ է նկատվել, դրա առաջացման պատճառը պարզել դեռևս չի հաջողվում: Որոշում է կայացվել տարհանել ներսում գտնվող մարդկանց:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ ОКО աշտարակն ունի 49 հարկ: Ներսում գտնվում է շուրջ 600 բնակարան՝ 64-300 քմ տարածքով: