Իրանը պատրաստ է ոչնչացնել սիոնիստներին. իրանցի բարձրաստիճան զինվորական
Իրանում հայտարարել են, որ երկիրը պատրաստ է ոչնչացնել սիոնիստներին, գրում է The Guardian-ը՝ նկատելով, որ Իրանի ու Իսրայելի միջև հարաբերություններն ավելի են լարվում:
Մասնավորապես՝ Իրանի հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի փոխհրամանատար Հոսեյն Սալամին, արձագանքելով Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հայտարարությանը, ասել է. «Եթե հանկարծ պատերազմ տեղի ունենա, մենք ձեզ կոչնչացնենք: Ձեռքներս արձակման կոճակի վրա է, իսկ հրթիռներն էլ պատրաստ են արձակվել ամեն վայրկյան, երբ թշնամին մեր տարածքների դեմ ոտնձգություն կատարի:Իսրայելի հյուսիսն ու հարավն ուղիղ կրակի տակ են: Դուք չեք փախչի, քանի որ գտնվում եք վիշապի երախում»:
Հայտնի է, որ Իսրայել պետության հիմնադրման 70-ամյակի առթիվ Նեթանյահուն ասել էր, որ իրենք սպառնալիքներ են ստանում Իրանից ու պատրաստ են պատերազմի: