Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Երևան–Արարատ ճանապարհի միջադեպից հետո 8 քաղաքացի է բերվել Ոստիկանություն. Արամ Սարգսյան  

Նոր կյանք համայնքի մի խումբ բնակիչներ կանգնել են Արտաշատի ոստիկանության մոտ՝ ի պաշտպանություն իրենց համայնքապետ Գարիկ Սարգսյանի, որին այստեղ ոստիկանությունն է բերել՝ մեքենայով՝ քարշակի միջոցով:

Այնտեղ են նաև «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանն ու Արտակ Զեյնալյանը, որոնք արդեն խոսել են Գարիկ Սարգսյանի հետ:

Արամ Սարգսյանը «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի հետ զրույցում ասաց, որ ոստիկանության ներսում ժամանակավոր բերված 8 քաղաքացի կա: «Բոլորին առանձին-առանձին տեսել ենք»,- պատմեց նա՝ հավելելով, որ Գարիկ Սարգսյանն ու նրա հետ մեքենայի մեջ եղողները չեն ցանկանում դուրս գալ մեքենայից։ «Ոստիկանության պետը ներկայացրեց,  որ քրեորեն պատժելի արարք է արվել` միջպետական ճանապարհ է փակվել, խուլիգանություն են արել»,–պատմեց նա:

Արամ Սարգսյանի խոսքով՝ ուղիղ եթերին հետևելով`ինքը տեսել է՝ իրականում ինչ է կատարվել: Նկատեց, որ խուլիգանություն անողները սպիտակ BMW-ի անձինք էին, որոնք մետաղյա իրեր են շպրտել ավտոերթի մասնակիցների մեքենայի վրա, հրահրել են քաշքշուկ:

«Արդյունքում այս մարդկանց պահում են, փորձում են ինչ-որ հոդվածներ նրանց վրա դնել: Ես չեմ բացառում, որ նաև այդ մարդիկ ներգրավվեն, որ կեղծ ցուցմունք տան: Մարտի 1-ին տեսել եմ նման բան, որ պարզապես մարդկանց կալանավորելու հիմք լինի»,- ասաց նա:

Արամ Սարգսյանի խոսքով` բարեբախտաբար, ամենը տեսաձայնագրվել է և կարող է որպես ապացույց ներկայացվել:

«Ամբողջ բարդությունը նրանում է, որ այս քայլով հիմա Արարատի մարզում իսկական ընդվզում է սկսում տեղի ունենալ, և կարող է իսկապես միջպետական ճանապարհ փակվել, մասնավորապես` Երասխում, Սուրենավանում, որովհետև Գարիկի հայրը՝ Մնացը, ազատամարտիկ է, հեղինակություն է վայելում այդտեղի ազատամարտիկների շրջանում, և նրանք գիտեն, որ այդ մարդը խուլիգան չէ։ Ինքն իր հայացքների համար պայքարող մարդ էր և գալիս էր հանրահավաքի: Այս խնդիրն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից»,- ասաց Արամ Սարգսյանը:

ԱԺ պատգմավորի խոսքով՝ լավագույն լուծումն այս իրավիճակում կլինի այն, որ ազատ արձակեն բերվածներին, որ նրանք գնան, հանրահավաքին մասնակցեն: «Հակառակ դեպքում, վաղն ամբողջ Արարատի մարզում կտեսնենք այնպիսի իրավիճակ, ինչպիսին էր Հայաստանի այլ վայրերում»,- ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus