Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կոչ ենք անում լրագրողներին՝ մասնագիտական գործունեությունն իրականացնել հավաքի վայրերից ողջամիտ հեռավորության վրա. ՀՀ ոստիկանություն

Ապրիլի 20-ի առավոտից Երևանում ապօրինի հավաքի կազմակերպչի կոչով հավաքի մասնակիցների կողմից շարունակվում են հակաիրավական տարատեսակ գործողությունները, որոնք լրջորեն խաթարել են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը, խախտել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների բնականոն գործունեությունն ու օրինական շահերը: 

Այդ գործողությունները, չնայած կազմակերպիչների կողմից արվող արտաքուստ «խաղաղության» և «հանդարտության» կոչերին՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ձևավորել և խորացրել են հասարակական տարբեր խմբերի, անհատների միջև և հատկապես հավաքի մասնակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունը կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ատելության ձգտող փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտ:

Առանձին դեպքերում նկատելի են ոստիկաններին հավասարակշռությունից հանելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու դրսևորումներ, կան տեղեկություններ նաև հավաքի մասնակիցների և այլ քաղաքացիների միջև բախումների վերաբերյալ:

Հավաքի մասնակիցներին կոչ ենք անում խուսափել հետագա հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, հասարակական անվտանգության դեմ ուղղված գործողություններ կատարելուց, ցուցաբերել զսպվածություն, լինել օրինապաշտ և գործել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումների շրջանակում: 

Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը՝ առանձին դեպքերում հավաքի մասնակիցների կողմից խառնաշփոթ ստեղծելու փորձերը, կոչ ենք անում հարգելի լրագրողներին՝ որևէ կերպ չխոչընդոտել ոստիկանների իրավաչափ գործողություններին, նրանց տեղաշարժերին, մասնագիտական գործունեությունն իրականացնել բացառապես անվտանգության տեսանկյունից բավարար, հավաքի վայրերից ողջամիտ հեռավորության վրա, ինչպես նաև ձեռնարկել ոստիկանների, քաղաքացիների համար որպես լրագրող իրենց տարբերակելու հնարավորություն տվող լրացուցիչ միջոցներ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus