Նոր Նորքում միջադեպի ժամանակ ոստիկաններ են վնասվածքներ ստացել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր առավոտյան Նոր Նորքում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով ոստիկանության ծառայողը տեղափոխվեց բժշկական կենտրոն:
Tert.am-ը ոստիկանության լրատվական ծառայությանը հարցրեց, թե արդյո՞ք ոստիկանության ծառայողը վնասվածք է ստացել։ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ Նոր Նորքում գրանցված միջադեպի ժամանակ վնասվածքներ են ստացել ոստիկանության ծառայողներ:
«Միջադեպի ժամանակ ոստիկանության ծառայողներ են վնասվածքներ ստացել, որոնցից մեկն էլ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»,-ասաց նա:
Նշենք, որ նույն միջադեպի ընթացքում վատացել է նաև քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը, ում համար ցուցարարները շտապօգնության ծառայություն են կանչել: