Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ազգային շահը պետք է գերակա լինի ցանկացած քաղաքական շահի նկատմամբ. Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի կոչը

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, խորը մտահոգություն արտահայտելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, հայտարարություն է տարածել։ Դրանում մասնավորապես ասվում է.

«Ս.թ. ապրիլի 20-ին իր ծառայողական պարտականությունները կատարելիս ՀՀ Պաշտպանության նախարարի ավտոմեքենայի վրա կատարված հարձակումը վկայում է, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող հայոց պետականությանը և կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել արտաքին միջավայրից տարբեր վնասաբեր միջամտությունների համար: Հատկապես վտանգավոր են գումարի դիմաց պետական դավաճանության դրդող կոչերը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, հանդես գալով որպես քաղաքագիտության ոլորտում մասնագիտական ներուժը միավորող կառույց, իր մտահոգությունն է հայտնում հասարակության բևեռացման և խորացող հակասության առնչությամբ:

Ազգային շահը պետք է գերակա լինի ցանկացած քաղաքական շահի նկատմամբ:  Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան կոչ է անում անհապաղ սկսել առանց նախապայմանների բանակցություններ և առաջարկում իր մասնագիտական աջակցությունը»:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անունից՝

Ասոցիացիայի պատվավոր նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus