Նոր Կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանին բերման են ենթարկել Արտաշատի ոստիկանական բաժանմունք
«Հետք»-ի հետ զրույցում Գարիկ Սարգսյանը փոխանցեց, որ մինչև էվակուացնելը իրենց ավտոմեքենայի մոտ BMW մակնիշի առանց համարանիշների սպիտակ ավտոմեքենա է կայանել, որտեղից դուրս են եկել քաղաքացիական հագուստով անձինք և մետաղյա իրեր են նետել իրենց մեքենայի ուղղությամբ, որից հետո նստել են մեքենան և հեռացել են տարածքից: