Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Սմոլվիլի գաղտնիքները» հեռուստասերիալի աստղը կասկածվում է կանանց սեռական ստրկության վաճառելու համար

Ամերիկացի դերասանուհի Էլիսոն Մեկը, որը հայտնի է «Սմոլվիլի գաղտնիքները» հեռուստասերիալում Քլոե Սալիվանի դերով, ձերբակալվել է Nxivm աղանդին անդամակցելու և կանանց սեռական ստրկության վաճառելու համար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դաշնային դատախազներին:

Նշվում է, որ դերասանուհին մեղադրվում է կանանց հավաքագրելու համար, որոնց ստիպել են սեռական կապի մեջ մտնել Nxivm-ի ղեկավար Քիթ Ռանյերի հետ և խարանել են նրա անվան սկզբնատառերով:

Աղբյուրը մանրամասնում է, որ աղանդի մեջ ներգրավվել է ընդհանուր առմամբ 50 կին, որոնց հավաքագրելու համար Մեկը վարձատրություն է ստացել Ռանյերից: Վերջինս ղեկավարել է Nxivm-ը վերջին 20 տարվա ընթացքում և ձերբակալվել 2018 թվականի մարտին:

ԱՄՆ դատախազությունում հայտնել են, որ Nxivm-ի անդամ դառնալու ժամանակ մարդիկ ստիպված են եղել տեղեկություններ տրամադրել իրենց ընտանիքի և ընկերների մասին, ինչպես նաև՝ տրամադրել իրենց անկեղծ լուսանկարները և սեփականության իրավունքը:

Fox News-ի հաղորդմամբ՝ «Սմոլվիլի գաղտնիքները» հեռուստասերիալի մեկ այլ աստղ՝ դերասանուհի Քրիստին Քրոյկը, մեղադրվում է կանանց հավաքագրելուն հանցակից լինելու համար:

Քրոյկը հերքել է մեղադրանքները՝ մանրամասնելով, որ ինքը եկել է Nxivm 23 տարեկանում՝ ամաչկոտությունը հաղթահարելու համար, սակայն լքել է այն 5 տարի առաջ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus