Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տվել նախկին առաջին տիկին Բարբարա Բուշին (լուսանկարներ)

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի եկեղեցիներից մեկում տեղի է ունեցել երկրի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշի հոգեհանգստի արարողությունը, որի ժամանակ նրա ամուսինը՝ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը, անվասայլակին նստած, դիմավորել է իրենց ցավակցությունը հայտնող հազարավոր մարդկանց:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ի սկզբանե որոշված էր, որ 93-ամյա Բուշը, որը 73 տարվա երջանիկ ամուսնական կյանք է ունեցել կնոջ հետ, չպետք է մասնակցեր արարողությանը: Սակայն վերջին պահին նա օգնականներից մեկին ասել է, որ ուզում է կնոջ կողքին լինել:

Նախկին նախագահին շատ է հուզել, որ հազարավոր մարդիկ կարողացել են ժամանակ տրամադրել ու Բարբարա Բուշին վերջին հրաժեշտը տալու համար եկեղեցի այցելել:

Հայտնի է, որ միայն հոգեհանգստի առաջին ժամում եկեղեցի է այցելել 1.600 մարդ՝ այդ թվում նաև քաղաքական գործիչներ:

 

 

Նշվում է, որ հանգուցյալի հուղարկավորության արարողությունը կկայանա այսօր՝ ապրիլի 21-ին:

 

 

Հիշեցնենք, որ Բարբարա Բուշը կյանքից հեռացել է ապրիլի 17-ին՝ 92 տարեկանում: Նա ԱՄՆ պատմության մեջ միակ կինն է, որի ամուսինն ու որդին եղել են Միացյալ Նահանգների նախագահ և որը երկուսի երդմնակալության արարողությանն էլ ներկա է եղել:

 

Հայտնի է, որ նախկին առաջին տիկինը տևական ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել: Օրերս նա հրաժարվել էր բուժօգնությունից՝ հայտարարելով, որ ցանկանում է կյանքի վերջին օրերն ընտանիքի հետ անցկացնել:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus