Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վրեժխնդրություն չենք ուզում, ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին մաքսիմալ անցնցում տեղի ունենա. Նիկոլ Փաշինյան

Պատրաստ եմ քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը`արձագանքելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի` երկխոսության կոչին:

«Երեկ ասացի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություն չենք ուզում, ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին մաքսիմալ անցնցում տեղի ունենա: Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ, դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուլտիմատումով չի խոսում և որևէ մեկին խորհուրդ չի տալիս իրենց հետ այդպես խոսել: «Սա բխում է իրավիճակի սթափ գնահատականից»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե Սերժ Սարգսյանը մտավախություն ունի, որ իր ընտանիքը, թոռները վատ վերաբերմունքի կարժանանան, ինքը երաշխավորում է, ժողովուրդը երաշխավորում է, որ այդպիսի բան լինել չի կարող, քանի որ Հայաստանում ներհայաստանյան թշնամանքի էջը փակված է:

Նա նաև նշեց, որ «Մարտի 1»–ը չի կարող կրկնվել, քանի որ ի տարբերություն մարտի մեկի, այսօր ողջ հայությունն աջակցում է շարժմանը, և կոչ արեց սփյուռքի հայրենակիցներին այդ աջակցությունը մեծացնել, անընդհատ զանգերով, նամակներով ճնշել իշխանությանը: Որպես անարյուն փոխանցման երաշխավոր նա կոչ արեց  Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին, Հայաստանի և սփյուռքի մտավորականներին անհապաղ խմբվեն և նախաձեռնություն ցուցաբերեն: «Ես չեմ հավատում, որ ՀՀ-ում կա ոստիկան, զինվորական, որ պատրաստ է մեզ վրա կրակել: Հայ ազգի ցանկացած ներկայացուցչի կրակոց պետք է ուղղված լինի շփման գծից այն կողմ` անհրաժեշտության դեպքում»,-ասաց նա և կոչ արեց այս իրավիճակը չհամեմատել այլ ժամանակների հետ, քանի որ ներկայումս ուրիշ իրավիճակ է, և որևէ եզր չկա նախկին իրադարձությունների հետ:

Նա նշեց, որ այսօր ամեն քաղաքացի պայքարում է ընտանիքի արժանապատվության համար:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus