Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նիկոլ Փաշինյանի պահանջները հակասահմանադրական են. Մոդեստ Կոլերով

Նիկոլ Փաշինյանի պահանջները հակասահմանադրական են: Tert.am –ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

Հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ համարում է, որ իշխանությունները զիջումների գնան, և ինչպես ձևակերպված է Նիկոլ Փաշինյանի պահանջներում՝ հաստատվի  ժամանակավոր կառավարություն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացվեն,  ռուսաստանցի քաղաքագետը նկատեց. «Սա հակասում է Սահմանադրությանը: Այսքան բան։ Եվ, եթե Նիկոլ Փաշինյանն ունի իր տեսակետն այն ամենի վերաբերյալ ինչ կատարվում է, ուրեմն ինչո՞ւ էր մեկ տարի շարունակ լռում: Ինչո՞ւ միայն հիմա սկսեց ըմբոստանալ, երբ վարչապետի ընտրություն եղավ՝ համաձայն օրենքի և Սահմանադրության»:

Դիտարկմանը, որ հարցը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, այլ ՀՀ քաղաքացիները, քաղաքական ուժերը, որոնք ի տարբերություն սահմանադրական փոփոխությունների ժամանակ «Ելքի» տեսակետի, կեղծ օրակարգ չեն համարել այն, Մոդեստ Կոլերովը նկատեց՝ ինչո՞ւ էին ՀՀ մյուս քաղաքացիները 1 տարի շարունակ լռում, ինչո՞ւ չէին ըմբոստանում:

Ճշգրտմանն էլ, որ ոչ նման մեծամասշտաբ, բայց այս հարցի հետ կապված ըմբոստություն միշտ եղել է, ռուսաստանցի քաղաքագետը հարցրեց՝ ինչ է՝ իրենք փողո՞ց էին փակում: Եվ, եթե անգամ իրենց ամբողջ աշխարհը միանա, միևնույն է՝ դրանից բան չի փոխվի, նրանք մեկ տարի շարունակ լռել են:

Ինչ վերաբերում է նոր ընտրություններին պահանջին, ապա քաղաքագետը նշեց. «Լավ, նոր ընտրություններ եղավ, էլի մարդիկ կգտնվեն, որ դժգոհ կլինեն, նորից նոր ընտրություններ պե՞տք է անցկացվեն։ Դուք երբևէ կապրե՞ք համաձայն Սահմանադրության»:

Մոդեստ Կոլերովը իրատեսական չի համարում, որ հեղափոխությունը կհասնի արդյունքների, և Սերժ Սարգսյանը հրաժարական կտա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus