«Առավոտ». ՀՀ-ում է գտնվում ռուսական ռազմաբազան, և ոչ մեկը չգիտի` ինչպես այն իրեն կպահի, եթե ցույցերի հետևանքով իրավիճակը հասնի ծայրահեղ վիճակի. Ս. Ցինցաձե
Վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն կարծում է, որ Հայաստանում մոտ մեկ ամիս շարունակվող ցույցերը տարբերվում են Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունից»: «Շևարդնաձեի իշխանություններն իրենցից ներկայացնում էին կոտրված ոտքերով աթոռ, բայց այդ վրացական ցույցերի հետևում կանգնած էին ամուր, լավ ֆինանսավորվող արտաքին ուժեր, և ամեն ինչ շատ լավ կազմակերպված էր: Բացի այդ, Ռուսաստանն ինքն էլ չէր փորձում պահպանել Շևարդնաձեի իշխանությունը:
Հայաստանում իրավիճակն այլ է: Բացի այդ, այստեղ է գտնվում նաև ռուսական ռազմաբազա, և առայժմ ոչ մեկը չգիտի` ինչպես այն իրեն կպահի, եթե իրավիճակը հասնի ծայրահեղ վիճակի: Բացի այդ, անձամբ ես այդ ցույցերի հետևում կանգնած արտաքին ուժեր չեմ տեսնում»,- ասել է վրացի քաղաքագետը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: