Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«168 ժամ». Ամեն սցենար հնարավոր է. հուսով եմ, որ իրադարձությունները կավարտ­վեն բարեհաջող` հօգուտ հայ ժողովրդի. Ն. Մաքֆարլեյն

«Հայաստանյան տրամադրությունները լուրջ ու խորն արմատներ ունեն»,-մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը` անդրադառնալով Երևանում ծավալվող իրադարձություններին:  


Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կավարտվի ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխությունը, բրիտանացի վերլուծաբանն ասաց, որ ամեն զարգացում հնարավոր է:


Ըստ նրա, հեղափոխություն հնարավոր է, քանի որ և´ արտաքին, և´ ներքին խնդիրների պատճառով հասարակության շրջանում լուրջ դժգոհություններ են կուտակվել:

Մաքֆարլեյնի կարծիքով` այդ տրամադրու­թյունները միայն ներկայիս իշխանություննե­րով չեն պայմանավորված: Այս տրամադրու­թյունները, բրիտանացի վերլուծաբանի խոս­քով, ձևավորվել են նաև ղարաբաղյան թեժ հակամարտության և հայ-թուրքական փակ սահմանների պատճառով, վերջին շրջանում հայ-ռուսական սերտ հարաբերությունների պատճառով, որոնք շրջափակման մեջ են դրել Հայաստանը, սահմանափակել Հայաստանի տնտեսական և տարանցիկ հնարավորություն­ները: Եվրոպացի քաղաքագետի որակմամբ նման պայմաններում շատ դժվար է լինել հա­սարակությանը գոհացնող իշխանություն: «Բայց արտաքին խնդիրներից զատ, կան ներքին խնդիրներ, որոնք, ինչպես երևում է հա­սարակության դժգոհությունից, ՀՀ իշխանու­թյունների պարտավորությունների տիրույթում են: Այսինքն` խնդիրներ կան և´ անցյալից, և´ ներկայում այդ խնդիրները չեն լուծվում այն ինտենսիվությամբ, ինչ հայ հասարակությանն է անհրաժեշտ»,- ասաց Մաքֆարլեյնը:


Ուստի, նրա խոսքով, ստեղծված իրավիճա­կում պարզ է, որ անհրաժեշտ են լուծումներ, որոշումներ բոլոր ուղղություններով, բոլոր ոլորտներում բարեփոխումներ: Այս դեպքում, բրիտանացի քաղաքագետի դիտարկումների համաձայն, հասարակության մի մասը որոշել է, որ կարող է լուծել այդ բոլոր խնդիրները:


«Ես չգիտեմ այս շարժումը կարո՞ղ է լուծել դրանք, թե՞ ոչ: Բայց, եթե այս խնդիրները պահ­պանվեն, այդ դժգոհությունը կրկին գլուխ է բարձրացնելու: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի: Ամեն սցենար հնարավոր է: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ իրադարձությունները կավարտ­վեն բարեհաջող` հօգուտ հայ ժողովրդի»,- ասաց նա:


Անդրադառնալով ռուսական որոշ շրջա­նակների պնդումներին, թե սա արևմտյան նախաձեռնություն է` ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի Ռուսաստանի հարևանությունում անկայունության նոր օջախ լինի, Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ նույնիսկ ավելորդ է մեկ­նաբանել դա:


Ըստ Մաքֆարլեյնի` Արևմուտքում բացարձակ չէին էլ կասկածում, որ Հայաստանում նման բողոքի ակցիաներ են հնարավոր: Նրա խոսքով` Արևմուտքը նման զարգացումներով հետաքրքրված չէ, նման սցենարներով երբեք չի զբաղվում, չի հրահրում հակակառավարական գործողություններ, առավել ևս, երբ կառուցողական է աշխատել ՀՀ ներկայիս իշխանության հետ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus