Դիեգո Կոստա. Գրիզմանը չի կարող լքել «Աթլետիկոն»
Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան խոսել է իր թիմակից Անտուան Գրիզմանի մասին, ով, ըստ շշուկների, կարող է փոխել ակումբային գրանցումն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Գրիզմանը գիտի, որ նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար և մենք նրան շատ ենք սիրում: Անտուանը դեռ մեզ հետ է: Հուսով եմ, որ նա կմնա: Ինձ հետ նա դեռ չի խոսել այլ ակումբների մասին:
Չեմ կարող խառնվել նրա ապագայի հարցերին: Մի օր նա զանգահարեց ինձ և ասաց, որ վերադառնամ «Աթլետիկո»: Այդպիսի քայլի գնացած ֆուտբոլիստը, ըստ իս, չի փոխի ակումբային գրանցումը»,- Կոստայի խոսքն է մեջբերում «AS»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Կոստան մասնակցել է 14 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ: