Կոսովոյի խորհրդարանում արցունքաբեր գազ են տարածել (տեսանյութ)
Կոսովոյի «Ինքնորոշում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները չորեքշաբթի խորհրդարանում արցունքաբեր գազ են տարածել՝ խափանելու համար Չեռնոգորիայի հետ պետական սահմանի սահմանագծման մասին համաձայնագրի հարցով քվերակությունը:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ նշելով, որ միջադեպի հետևանքով պատգամավորներին տարհանել են Կոսովոյի խորհրդարանից:
Գազը տարածվել է համաձայնագրի վավերացման մասին օրինագծի շուրջ քվեարկության մեկնարկից առաջ: Ինչպես նշվում է, պայմանագրի շրջանակներում Կոսովոն շուրջ 8200 հեկտար տարածք կկորցնի:
Համաձայնագրի վավերացումը կազմում է Կոսովոյի և Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմի մասին բանակցությունների համար նախապայմանների մի մասը:
Ընդդիմության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ մտադիր են խափանել օրինագծի շուրջ քվեարկությունը:
Shocking video shows the moment Kosovo's opposition party used tear gas to disrupt a parliament vote. "Violence as a political tool has no place in Kosovo," US ambassador to Kosovo Greg Delawie tweeted. https://t.co/TKhmMok2dt pic.twitter.com/BxnglmBy2l
— ABC News (@ABC) March 21, 2018