Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Էթիկայի հանձնաժողովին հասանելի տեղեկատվական բազաների ցանկը մեծանում է, հասանելի են նաև պաշտոնյաների վարկային պատմությունները. Ս. Սահակյան (տեսանյութ)

Tert.am-ի հետ զրույցում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն անդրադառնում է հարցերին, թե հայտարարագրեր ներկայացնող անբարեխիղճ անձինք հիմնականում ո՞ր շրջանակներից են, կրկնվո՞ւմ են, արդյո՞ք հանձնաժողովը պոտենցիալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող է դիտում պաշտոնյաների կողմից շքեղ նվերների ստացումը և այլն:

-Տիկի՛ն Սահակյան, եթե չեմ սխալվում, անցած տարի հայտարարագիր չներկայացրած բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերակշիռ մասը դիվանագետներ էին` ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Մոլդովայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս,Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս: Վերլուծություն կատարե՞լ եք՝ արդյո՞ք այս մարդիկ այնքան կտրված են հայ իրականությունից, որ անտեղյակ են հայաստանյան օրենքներին: Իհարկե նաև այլ պաշտոնյաներ կային՝ խորհրդական, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյան, վարչապետի նախկին խորհրդական, նախկին պատգամավորներ Կարո Կարապետյան, Համլետ Հարությունյան, Ռուբեն Սադոյան, ով հիմա Վրաստանում դեսպան է:

-Դուք անդրադառնում եք 2016թ. տարեկան հայտարարագրեր չներկայացրած անձանց, մենք նմանատիպ ցուցակ ունենք նաև 2017 թվականի ստանձնման կապակցությամբ, մինչև հուլիսի 1-ը, երբ նախատեսվեցին արդեն սանկցիաներ՝ հայտարարագիր չներկայացրած անձանց վերաբերյալ, նաև ունենք տեղեկատվություն պաշտոնի դադարեցման հայտարարագիր չներկայացրած անձանց վերաբերյալ: Եթե համադրենք երեք ցուցակները, ինքս միանշանակ հետևության չէի գա, որ ամենաիրավախախտ խումբը դիվանագետներն են: Իհարկե, այդ ցուցակներում կան դիվանագետներ: Բոլոր դեպքերում մարմնի արձագանքը հետևյալն է. ունեինք իրողություն, երբ չկային պատասխանատվության միջոցներ և մենք պարզապես հանրությանը ներկայացնում էինք այն անձանց, ովքեր իրենց վրա ի պաշտոնե դրված պարտականությունները չէին կատարել: 2017-ի հուլիսի 1-ից հետո ունենք փոփոխված իրավական դաշտ, և տվյալներն ամփոփելուց հետո այն արդեն ներգործում է այդ անձանց վրա՝ պատասխանատվության միջոցներ կիրառելու ճանապարհով, որոնք սկսում են ամենամեղմից մինչև ամենախիստը՝ նախազգուշացումներ, ապա տուգանք։ Եվ այն պաշտոնյաները, որոնք բարեխիղճ չեն գտնվի և տուգանք-նախազգուշացումներից հետո էլ չեն կատարի իրենց վրա դրված պարտականությունները, անգամ կարող են հայտնվել քրեաիրավական դաշտում: Իսկ սա բավականին լուրջ ներգործության միջոց է: Հուսով եմ՝ նմանատիպ դեպքեր չենք ունենա:

-Իսկ Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցե՞լ եք քրեական հետապնդումներ և ավելի մեղմ սանկցիաներ:

-Այո, վերջին տվյալների վերլուծության հիման վրա արդեն իսկ ունենք հարուցված վարույթներ այն անձանց նկատմամբ, ովքեր հայտարարագիրը չեն ներկայացրել: Վարույթից հետո նախազգուշացում ենք տվել, վերջիններիս տրամադրված է 30 օրյա ժամկետ, եթե այդ ժամկետում դարձյալ հայտարարագիրը չներկայացնեն, կիրականացվի վարչական վարույթ, որի հետևանքը կլինի տուգանքը։ Դրանից հետո ևս հավելյալ 30-օրյա ժամանակ կտրամադրվի, եթե 30 օրում էլ չներկայացնեն, ապա բոլոր գործերը կամփոփվեն և կուղարկվեն Գլխավոր դատախազություն: Ինչ վերաբերում է նախկինին, ապա չէին կարող ունենալ, որովհետև կարգավորումները, ինչպես նշեցի, ուժի մեջ են մտել 2017-ի հուլիսի 1-ից: Հետևաբար՝ դրանք կիրառություն ունեն հուլիսի 1-ից հետո հայտարարագիր ներկայացնելու դեպքում:

-Նկատե՞լ եք՝ կրկնություն կա՞ իրավախախտ հայտարարատուների մեջ, այսինքն՝ դեմքերը նո՞ւյնն են:

-Այո, կան անձինք, ովքեր տարեկան կտրվածքով մշտապես չեն ներկայացրել հայտարարագրեր, այսինքն՝ այն անձը, որը պատրաստակամ չէ պաշտոնը ստանձնելու հայտարարագիր ներկայացնել, հետագայում նույնկերպ ցանկություն չունի ներկայացնելու տարեկան հայտարարագրերը, պաշտոնի դադարեցման հայտարարագրերը: Կրկնման միտումներ՝ որոշակի խումբ պաշտոնատար անձանց առումով, կան: Զուտ տեսակի առումով կարող եմ ասել, որ պաշտոնը դադարեցրած հայտարարատուներն այլևս բարի կամք չեն դրսևորում հայտարարագիր ներկայացնելու առումով, մտածում են, որ դադարեցրել են իրենց գործունեությունը հանրային սեկտորում և որևէ պարտականություն կատարելու խնդիր չունեն: Հետևաբար, քիչ թե շատ խնդրահարույց կդիտարկեի հենց այս խմբին, որոշակի դժվարություններ կան նաև այլ խմբերի առումով, և ճիշտ էր Ձեր այն դիտարկումը, որ դիվանագետների մեջ էլ կա խումբ, որն այդքան էլ պատրաստակամ չի ներկայացնում հայտարարագրեր:

-Անցած տարվա աշնան դրությամբ հայտարարել էիք, որ կա առաջընթաց: Հստակեցվել է հայտարարագրումների արժանահավատության ստուգման լիազորությունը, որը նախկինում բացակայում էր: Այն իրապես մեծ հնարավորություններ է տալիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին և ապագայում նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ավելի հետևողական գտնվել և պարզել հայտարարագրված տվյալների արժանահավատությունը: Որո՞նք են այս մեխանիզմները:

-Նախկինում՝ մինչև 2017 թվականի օրենսդրական փոփոխությունները, կար հստակ պարտավորություն, որ հայտարարագրերը ներկայացվում են և օրենսդրական պահանջ, որ դրանք վերլուծվում են: Բայց վերլուծության մեջ հստակեցված չէր արժանահավատության ստուգումը, և ենթադրվում էր, որ վերլուծությունը պետք է իրականացվի որոշակի թվային անհամապատասխանություններ բացահայտելու դեպքում, բայց ոչ տվյալը պետական մարմնում պահպանվող տվյալին համադրելու ճանապարհով: Եվ մյուս կողմից, թե ինչպես մարմինը պետք է վարվեր վերլուծության արդյունքների հետ, կամ եթե բացահայտվեին դեպքեր, ինչպես դրանց պետք է արձագանքեին, պարզ չէր, որովհետև կար օրենսդրական բաց: Նախատեսված չէին պատասխանատվության միջոցներ, և հստակեցված չէր վերլուծության մեթոդաբանությունը: Եվ ստացվում էր, որ կա թերի կարգավորված, ինքնանպատակ գործընթաց, որը շղթան չէր փակում: Իրավակիրառ պրոցեսում, իհարկե, այս խնդիրները վերհանեցինք, նաև կառավարությանը ներկայացվեցին առաջարկներ, դրա հիման վրա նախաձեռնվեցին օրենսդրական փոփոխություններ, և արդեն իսկ փոփոխված օրենսդրությամբ ունենք վերլուծության առաջին խնդիրը՝ համադրել պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տվյալները հանձնաժողովին հասանելի տեղեկատվական բազաների հետ և դրա շրջանակներում դուրս բերել անհամապատասխանություններ: Այսինքն՝ հանձնաժողովը պետք է ջանք գործադրի, ձեռք բերի տարբեր տեղեկատվական բազաների հասանելիություն, որից հետո հայտարարագրի տվյալը համադրի պետական մարմիններում պահվող տվյալների հետ: Եվ եթե տեսնի, որ պաշտոնատար անձը հանձնաժողովից և հանրությունից թաքցնում է որոշակի տվյալներ, մոռացել է որոշակի տվյալների հայտարարագրումը, ապա սրա առնչությամբ պետք է իրականացնի գործընթաց՝ վարույթներ: Կախված նրանից, թե ինչ բնույթի է իրավախախտումը, եթե դա անզգուշություն է, աշխատում են վարչական գործիքները, եթե միտում կա, աշխատում են քրեաիրավական գործիքները:

-Այս տեղեկատվական բազաների ցանկը լրացվե՞լ է նորերով:

-Այո, մենք նախկինում ունեինք հասանելիություն Կադաստրի, Ոստիկանության անձնագրային տվյալներին, ՔԿԱԳ արձանագրություններին, ավտոճանապարհային տրանսպորտային միջոցներին, նաև իրավաբանական անձանց, ապա ցանկը ներկայումս ընդլայնվել է, և ապագայում հասանելիություն կունենանք հարկային մարմինների կողմից պահվող որոշակի տեղեկատվությանը, սոցիալական ոլորտում առկա տեղեկատվությանը, նաև վարկային տեղեկատվության։

-Արդյո՞ք բանկային գաղտնիքը ձեզ չի կաշկանդում:

-Որոշակի առումով արդեն իսկ հասանելիություն կա անձանց վարկային պատմություններին: Հանձնաժողովը հասանելիություն կունենա նաև արժեթղթերին: Իհարկե, սա դինամիկ գործընթաց է, հանձնաժողովը սկզբում որևէ տեղեկատվական բազայի որևէ հասանելիություն չի ունեցել: Հաջորդող տարիներին ունեցել է հասանելիություն 5 բազաների, այս տարվանից կհավելվեն 4 բազաներ ևս: Միևնույն ժամանակ, հետևողականություն ենք դրսևորում, որպեսզի ցանկացած ոլորտում, որտեղ ներդրվում է թվայնացված բազա, ապահովվի մեր տեղեկատվական բազայի փոխգործարկելիությունը այս բազաների հետ, ինչը շատ հեշտությամբ հնարավորություն կտա հանձնաժողովին՝ համադրելու տվյալները և բացահայտել անհամապատասխանություններ:

-Կոռուպցիոն ռիսկերի թվում հանձնաժողովը դիտո՞ւմ է պաշտոնյաների նվերները: Այս հարցը ևս շատ քննարկվեց, քանի որ պարզվում է, որ որքան բարձրաստիճան է պաշտոնյան, այնքան ավելի թանկարժեք նվերներ է ստանում: Այս համատեքստում հիշենք Սեյրան Սարոյանի հայտնի արտահայտությունը, որ «մեր ընկերները մեզ օգնում են, որ բանակից չգողանանք»:

-Կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից նվերների հարցի կանոնակարգումը խիստ կարևոր է, և չէր կարող վրիպել հանձնաժողովի ուշադրությունից: Մենք մի քանի ասպեկտով ենք դիտարկել հարցը։ Նախ, փորձել ենք հասկանալ՝ բավարա՞ր են օրենսդրական կարգավորումները, որոնք կկանխարգելեն, չեն խթանի այնպիսի նվերների ստացումը, որը կարող է իր մեջ կոռուպցիոն ռիսկեր պարունակել: Այս առումով կա նաև օրենսդրական բաց, և դրա համար իսկ ներկայացրել ենք առաջարկներ և հուսով ենք, որ դրանք առաջիկայում կյանքի կկոչվեն՝ հենց օրենսդրական դրույթների տեսքով: Ինչին են հիմնականում միտված առաջարկները: Նվերները, եթե ունեն անձնական բնույթ և ստացվում են որոշակի կարողություն ունեցող անձանց կողմից, որևէ վտանգ չեն ներկայացնում: Մենք պետք է հասկանանք, որ պաշտոնատար անձինք գտնվում են նաև մասնավոր հարաբերություններում և դրանց բնույթով պայմանավորված՝ նվերներ կարող են ստանալ: Եվ այստեղ որևէ անթույլատրելի և հանցավոր գործունեություն չկա: Պաշտոնատար անձը կարող է իր ծնողից գույք ստանալ որպես նվիրատվություն, որևէ խնդիր չկա, եթե ծնողը այն հանձնում է իր միակ կամ ոչ միակ պաշտոնատար անձ զավակին, չենք կարող այս դեպքում խոսել կոռուպցիայի մասին: Կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույցը պաշտոնի բերումով տրված նվերներն են: Այսինքն՝ այն նվերները, որ պաշտոնատար անձը չէր ստանա, եթե չհանդիսանար պաշտոնատար անձ։

-Տիկի՛ն Սահակյան, Երևանի քաղաքապետարանի «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը, վերջին նիստին դիմելով Զարուհի Փոստանջյանին, ասաց. «Իմ արածները դնեմ վզիդ, գրիժա կստանաս»: Հայաստանյան ողջ հասարակությանը սա վրդովվեցրել էր, և շատերի գնահատմամբ՝ սա այլևս Էթիկայի հանձնաժողովի վարույթի հարց է: Կա տպավորություն, որ քիչ եք նման հարցերով զբաղվում:

-Միջադեպը որպես այդպիսին հանրային էթիկայի տեսանկյունից կարող է գնահատականի արժանանալ: Պարզապես Հայաստանում կան հանրային պաշտոնյաների էթիկայի հարցերով զբաղվող մի քանի մարմիններ: Կա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որն ունի իր սուբյեկտային կազմը, դրա մեջ հիմնականում մտնում են գործադիր թևին պատկանող պաշտոնյաներ՝ նախարարներ, տեղակալներ, անկախ մարմինների անդամներ: Նախկինում Ազգային ժողովում ունեինք Էթիկայի հարցերով զբաղվող մշտական մարմին՝ հանձնաժողով, որը ներկայումս փոխարինված է իրավիճակում կազմավորվող մարմնի, նաև ունենք քաղծառայության համակարգում գործող էթիկայի մարմիններ: Բոլոր այս մարմիններն էլ էթիկայի հարցերով են զբաղվում, պարզապես իրենց սուբյեկտային կազմն է տարբեր: Հիմա. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որևէ մանդատ չունի ավագանու անդամների նկատմամբ: Ավագանու անդամները համայնքային պաշտոն զբաղեցնող անձինք են, և համայնքային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է որ ունենային իրենց էթիկայով զբաղվող մարմինը: Նման մարմին Հայաստանում չի ձևավորվել, և առավել շատ կկիսեմ այն մտահոգությունը, որ թերի կարգավորումների արդյունքում մենք չունենք պատասխանատու մարմին, որը կարձագանքեր ավագանու անդամների վարքագծին.  միևնույն ժամանակ, Հանրային ծառայության մասին օրենքը որևէ հնարավորություն չի ստեղծում այս հանձնաժողովի համար քննարկման առարկա դարձնել պարոն Իգիթյանի գործողությունները, որովհետև պարոն Իգիթյանը բարձրաստիճան պաշտոնատար անձ չէ, և վերջինիս գործողություններին այս հանձնաժողովը չէ, որ պետք է գնահատական տա: Մարմինների բացակայության պարագայում, թերևս, կարող եմ պնդել, որ հարցը հասարակական քննարկումների տիրույթում է: Իհարկե, կրկնում եմ, կա մեխանիզմի բացակայության հարց, որը ցանկալի վիճակ չէ, բայց եթե դեռևս կարգավորումներ տրված չեն, որպեսզի մարմինները կարողանային զբաղվել, ստացվում է, որ հարցի լուծումը պետք է գնահատական ստանա հանրային քննարկումներում: Կամ միգուցե՝ քաղաքական լսարաններում:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus