Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վրաց ազգայնականները հարձակվել են «Ռուսթավի 2»-ի լրագրողների վրա

Վրաստանում կրոնական հողի վրա հերթական սկանդալն է ծագել, այս անգամ ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ: «Վրացական քայլերթ» ազգայնական շարժման ակտիվիստները, որոնք ներկայանում են որպես ավանդական արժեքների պաշտպաններ, հեռուստաընկերության շենքի մուտքի մոտ անկարգություններ են հրահրել՝ թիրախավորելով մի խումբ լրագրողների:


Հեռուստաեթերում հնչած՝ Հիսուս Քրիստոսին վերաբերող հումորից վրդովված՝ ազգայնական ակտիվիստները պնդել են, որ լրատվամիջոցը վիրավորել է իրենց կրոնական զգացմունքները:


 «Հիսուս Քրիստոսը մեծ սխալ է գործել, երբ երկու հազար տարի առաջ եկել է Իսրայել՝ քարոզելու: Նա պետք է մի քանի տարի անց գար Աջարիա, որտեղ նրան չէին խաչի, քանի որ վրացական այդ շրջանում պարզապես ծառ չկա խաչ սարքելու համար»,- «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ասել էր հաղորդավար Գեորգի Գաբունիան՝ ներկայացնելով մի ռեպորտաժ այն մասին, թե ինչպես է «վրաց օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին նշված տարածքի ծառերը տեղափոխում իր այգի»:


Խոսքը Վրաստանի նախկին վարչապետ, իշխող կուսակցության փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի մասին է, ով վերջին տարիներին քաղաքական դաշտը կառավարելուն զուգահեռ, շատ վրացիների պնդմամբ՝ կառավարում է նաև բնությունը: Իվանիշվիլին իր առանձնատներից մեկի մերձակայքում դենդրոպարկ է կառուցում, որտեղ Վրաստանի տարբեր հատվածներից հսկայական, դարավոր ծառեր են տեղափոխվում և տնկվում:


Մի քանի տասնյակ տոննա կշռող ծառերը տեղափոխվում են հիմնականում ծովային ճանապարհով: «Վրացական երազանքի» առաջնորդի այս հազվագյուտ նախասիրությունը հաճախ է հայտնվում երկրի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում․ ԶԼՄ-ները նշում են, թե Իվանիշվիլին երկրի ենթակառուցվածքները ծառայեցնում է իր ծառասիրությանը:


«Ռուսթավի 2»-ի հեռուստահաղորդավարի հիշյալ սրամտությունից զայրացած՝ «Վրացական քայլերթի» ակտիվիստները հաղորդման հեռարձակումից անմիջապես հետ ներխուժել են հեռուստաընկերության բակ, շրջափակել են Գաբունիայի ավտոմեքենան և հարվածներ հասցնելով մեքենայի ապակիներն, պահանջել ներողություն խնդրել: Բախումների հետևանքով տուժել է հեռուստաընկերության նկարահանող խումբը: Հարձակման մասնակիցներից վեցը ձերբակալվել է:


«Գաբունիան սադրիչ է: Այն, ինչ հնչել է եթերում, վիրավորում է հավատացյալների զգացմունքներն ու Քրիստոսին»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից Սանդրո Բրեգաձեն: Հեռուստաընկերությունը լրագրողների վրա հարձակումը որակել է «խոսքի ազատության ոտնահարում», միևնույն ժամանակ ներողություն խնդրելով Քրիստոսին վերաբերող արտահայտությունների համար:


 «Վրացական քայլերթը» վերջին տարիներին պարբերաբար հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում իր ագրեսիվ, հակաարևմտյան կոչերով: Ազգայնական շարժման ակտիվիստները Վրաստանի տարբեր քաղաքներում ակցիաներ են կազմակերպում ապօրինի միգրացիայի դեմ, նաև պահանջում են ձերբակալել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Սակայն, ինչպես նկատում են մի շարք իրավապաշտպաններ, նրանք երբեք չեն անդրադառնում Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրներին, ինչը շատերին հարկադրում է ենթադրել, որ այդ շարժումը ռուսամետ է, ավելին՝ ֆինանսավորվում է Ռուսաստանից:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus