Ճապոնիայում կայսերական ընտանիքի կանայք չեն մասնակցի նոր կայսեր թագադրմանը
Ճապոնիայի կայսերական ընտանիքի կանայք չեն մասնակցի նոր կայսեր՝ Նարուխիտոյի թագադրմանը, որը կկայանա 2019 թվականի մայիսի մեկին՝ Ակիխիտո կայսեր հեռանալուց հետոո:
Այս մասին հայտնում է Japan Times-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ճշգրիտ վերարտադրել Ակիխիտո կայսեր՝ գահ բարձրանալու արարողությունը, որը տեղի է ունեցել 1989 թվականի հունվարի յոթին՝ կայսր Սևայի մահից հետո:
Նշվում է, որ այն ժամանակ միջոցառմանը մասնակցել են կայսերական ընտանիքից միայն տղամարդիկ: Կանայք չեն մասնակցում նոր կայսրերի՝ թագ բարձրանալու արարողությանը 1889 թվականից: