Նախագահի հրամանագիրը կլինի՝ կիմանաք. Հայկազ Բաղմանյանը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նշանակման մասին
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նշանակման մասին երբ կլինի ՀՀ գործող նախագահի հրամանագիրը, հանրությունը կլսի, կիմանա, կտեղեկանա:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, թե նշանակվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ:
«Ես չեմ էլ կարդացել»,- լակոնիկ պատասխանեց Հայկազ Բաղմանյանը՝ ի պատասխան դիտարկման, որ ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ այսօր առավոտից շրջանառության մեջ լուրեր են դրվել, թե ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը նշանակվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ:
Հարցին էլ, թե նման առաջարկ արդյոք եղել է, նախկին զինվորականը հարցով պատասխանեց՝ ասելով . «Դա Ձեզ հետաքրքրո՞ւմ է», ապա դրական պատասխան ստանալով՝ հակադարձեց, թե դա անձնական հարց է, ու ավելացրեց. «Նախագահի հրամանագիրը երբ կլինի, կլսեք, կտեսնեք, կիմանաք»:
Հիշեցնենք նաև, որ Հայկազ Բաղմանյանն իր պաշտոնից ազատվել էր 2017 թվականի դեկտեմբերին՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով: