Հայկ Բարսեղյանին ազատ են արձակել, փորձաքննության են վերցրել նրա դանակը
Սառը զենք պահելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված «SOS» հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանին՝ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդուն, ազատ են արձակել:
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ Հայկ Բարսեղյանը:
Վերջինս նշեց, որ իրենից վերցրել են իր դանակը, որպեսզի անցկացնեն փորձաքննություն: «Փորձաքննություն անելուց հետո կվերադարձնեն»,- ասաց նա:
Հ. Բարսեղյանը նշեց, որ Ոստիկանությունը բաժնում իրեն դրսևորել է ընթացակարգին համապատասխան, բայց բերման ենթարկելուց առաջ խախտումներ է թույլ տվել. իր հետ խոսել են «դու»-ով, «մունաթով»:
Բերման ենթարկվելու ընթացքում Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեսանկարահանել է Ոստիկանության գործողությունները: