Բերման է ենթարկվել «SOS» հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը
Սառը զենք պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին, «SOS» հաղորդման ռեժիսոր՝ Հայկ Բարսեղյանը:
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից:
Բերման ենթարկվելու ընթացքում Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեսանկարահանել է ոստիկանության գործողությունները:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին, Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման էր ենթարկվել Լևոն Բարսեղյանը:
Նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել էր 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ: Լևոն Բարսեղյանը ազատ էր արձակվել հուլիսի 29-ին: