ՀՀ ՔԿ նախագահն ու ՌԴ ՔԿ նախագահի տեղակալը քննարկել են համագործակցությունը զարգացնելու հարցեր
Ըստ Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների քննչական կոմիտեների միջև վերջին տարիներին ձևավորված համագործակցության մակարդակը, կարևորել միջազգային իրավական օգնության շրջանակներում քննչական հանձնարարությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները։
Աղվան Հովսեփյանն ընդգծել է առանձին հանցատեսակների դեմ պայքարի փորձի փոխանակման կարևորությունը և այդ համատեքստում կարևորել համատեղ գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների անցկացումը։
Լեոնենկոն փաստել է ձևավորված համագործակցության զարգացնելու անհրաժեշտությունը։
Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի հրավերով՝ մասնակցելու «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանսին: