Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հոգեբուժարաններում կոպտագույն խախտումներ են արձանագրվել․ Օմբուդսմեն

Հայաստանյան բոլոր հոգեբուժարաններում արձանագրվել են կոպտագույն խախտումներ, այդ թվում՝ օրենքով չնախատեսված ռետինե առարկաներով, սավաններով ու գոտիներով զսպման միջոցների, նաև ժամկետանց դեղերի կիրառում: Այսօր ներկայացնելով հոգեբուժարաններում առկա վիճակի վերաբերյալ արտահերթ զեկույցը՝ այս մասին հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


«Մտահոգիչ խնդիրն այն է, որ պրակտիկայում կիրառվում են օրենքով չնախատեսված հարկադրանքի միջոցներ: Դրանք այա ոլորտում կոչվում են զսպման միջոցներ: Օրինակ՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում կիրառվում են, այսպես կոչված, ռետինե լարեր, նույն հաստատությունում և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում՝ սավանի կտորներ, ամուր գործվածքից (ոչ կաշվե) պատրաստված գոտիներ, օգտագործում են նաև սինթետիկ գործվածքից պատրաստված գոտիներ:


Այս միջոցների կիրառումը սահմանված չէ հրամանով, թեև դրանք կարող են պրակտիկայում ունենալ արդյունավետություն, բայց դրանք չունեն իրավական հիմք, և մեր կարծիքով՝ առանձին դեպքերում կարող են վտանգել պացիենտների առողջությունը: Ֆիզիկական զսպումը հիմնականում իրականացվում է հիվանդասենյակներում, մյուս պացիենտների ներկայությամբ, որին երբեմն մասնակցում են նաև պահակային ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները: Սա նույնպես անթույլատրելի է և հակասում է օրենսդրությանը»,- ասաց Արման Թաթոյանը, նշելով, որ նման պրակտիկա առկա է, օրինակ՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում:


Թեև օմբուդսմենը հոգեբուժարաններում անօրինական զսպման միջոցների կիրառումը բռնություն չի համարում, բայց պնդում է, որ իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Դա ներգործություն է: Բռնություն չէի անվանի՝ ֆիզիկական ներգործության միջոց, էսպես ասեմ: Այս առումով՝ ես կարծում եմ, որ դրանց կիրառումն անօրինական է և պետք է առաջացնի պատասխանատվության հարց: Դրանք նախ պետք է ստուգվեն վարչական վարույթի կարգով, իրավասու մարմնի (առողջապահության նախարարության) կողմից, և դրա հիման վրա կարող է որոշվել՝ եթե, ասենք, հիմքեր են հայտնաբերվում, որ էդտեղ ապօրինության հարց կա, ապա պետք է ուսումնասիրություն կատարեն իրավապահ մարմինները: Մենք հիմա փորձում ենք հասկանալ խնդիրը»,- շարունակեց օմբուդսմենը:


Ուսումնասիրություններով նաև արձանագրվել են ժամկետանց դեղերի ու բժշկական պարագաների կիրառում, ինչի առթիվ, Թաթոյանի փոխանցմամբ՝ իրենք արդեն դիմել են դատախազություն: Առկա խախտումների ու խնդիրների պատճառը միշտ չէ, որ ֆինանսավորման պակասն է, նկատում է օմբուդսմենը․ «Կան խնդիրներ, որոնք ոչ մի ֆինանսավորում չեն պահանջում, օրինակ՝ առողջապահության նախարարի հրամանի կոպիտ խախտումները հոգեբուժական կազմակերպություններում, կամ մատյանների անփույթ վարելը, կամ ընդհանրապես չվարելը: Սա, ես կարծում եմ՝ նաև վերապատրաստաման, իրազեկման աշխատանքների պակասի պատճառով է»:


Թաթոյանի խոսքով՝ հոգեբուժարաններում հիմնական հարցերից է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրվող կենսաթոշակի տնօրինումը․ օրինակ՝ երբեմն այդ գումարի մի մասը խնամքի համար տրվում է բուժհաստատությունների աշխատակիցներին:


Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ունի հոգեբուժական հաստատություններ անարգել մուտք գործելու իրավունք, սակայն, ըստ Թաթոյանի՝ երբեմն իրենց այցի հնարավորության տրամադրումն օրեր է տևել: Օմբուդսմենի դիտարկմամբ՝ վատագույն վիճակը Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայում է, բայց խախտումներ եղել են բոլոր տեղերում: «Առանձին դեպքերում անհրաժեշտ են հրատապ քայլեր, առանձին դեպքերում էլ պետք է շարունակել այն դրական նախաձեռնությունները, որոնք կան»,- ասաց Թաթոյանը:      

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus