Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը Մեծ Բրիտանիայի Քիմիայի թագավորական միության պատվավոր անդամ է դարձել (լուսանկարներ)
Լոնդոնում տեղի է ունեցել ռուսաստանաբնակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին Մեծ Բրիտանիայի Քիմիայի թագավորական միության պատվավոր անդամի դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությունը:
«Լոնդոնում ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է Մեծ Բրիտանիայի Քիմիայի թագավորական միության պատվավոր անդամի դիպլոմ՝ ի նշան երախտագիտության գերծանր քիմիական տարրերի բացահայտման գործում ունեցած ավանդի համար»,-ասվում է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տարածած հայտարարությունում:
Նշվում է, որ Քիմիայի թագավորական միությունը բրիտանացի գիտնական-քիմիկոսների միություն է, որը զբաղվում է գիտահետազոտական աշխատանքների, համաժողովների, սեմինարների ու սիմպոզիումների կազմակերպմամբ, տվյալների բազաների ստեղծմամբ, ամսագրերի ու գրերի հրատարակմամբ:
Հավելենք, որ Յուրի Հովհաննիսյանը Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է: