Հայաստանի հավաքականի մարզումային առաջին օրը (տեսանյութ)
Երեկ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստական հավաքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը պատրաստել է հավաքի առաջին օրվա տեսությունը:
Մարզման սկզբում Արթուր Պետրոսյանը ողջունել է մեր ընտրանու խաղացողներին: Բարի վերադարձ հայտնել երկար ժամանակ բաց թողած Գևորգ Ղազարյանին, ինչպես նաև ողջունել է հավաքականի նորեկ Նորբերտո Բրիասկոյին, որից հետո ֆուտբոլիստները սկսել են մարզումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին մարտի 24-ին կմրցի Էստոնիայի, իսկ մարտի 27-ին՝ Լիտվայի հավաքականների հետ: