Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լիտվայում ՀՀ դեսպանը Կաունաս քաղաքում մասնակցել է «Ֆրանկոֆոնիա, տնտեսություն և քաղաքականություն» խորագրով համաժողովին

Մարտի 20-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Կաունաս քաղաքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Լիտվայում Ֆրանսիական ինստիտուտի և Միտաուտաս Մագնուսի անվան համալսարանի ֆրանկոֆոն երկրների համալսարանական կենտրոնի կողմից կազմակերպված «Ֆրանկոֆոնիա, տնտեսություն և քաղաքականություն» խորագրով համաժողովին, որին հրավիրված էին նաև Լիտվայում Ֆրանսիայի և Շվեյցարիայի դեսպանները: Միջոցառման բացմանը ելույթներով հանդես եկան Կաունասի քաղաքապետ Վիշվալդաս Մոտիոշայտիսը և համալսարանի ռեկտոր Յուոզաս Աուգուտիսը։

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ նմանօրինակ իրադարձությունները լավ հնարավորություն են ընձեռում վերահաստատելու այն կարևորությունը, որն անդամ երկրները տալիս են Ֆրանկոֆոնիային` որպես երկխոսության և համագործակցության հարթակի:

Ներկայացնելով ՖՄԿ-ում Հայաստանի անցած ճանապարհը՝ Տիգրան Մկրտչյանն ասաց, որ կազմակերպությանն իր անդամակցության առաջին իսկ պահից Հայաստանն ամբողջապես ներգրավված է եղել ֆրանկոֆոնիայի արժեքների տարածելու և ֆրանսերեն լեզուն խթանելու աշխատանքներում՝ ակտիվ մասնակցությունը բերելով նաև ՖՄԿ մարմինների աշխատանքներում:

Դեսպանն իր խոսքում ներկայացրել է ս.թ. հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ հայտնելով, որ նման հսկայածավալ միջոցառումը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ որոշման ընդունումը խոսում է այն մեծ վստահության և հարգանքի մասին, որ Հայաստանը վայելում է թե՛ կազմակերպությունում և թե՛ անդամ երկրների շրջանում:

Անդրադառնալով երևանյան գագաթաժողովի կարգախոսին՝ դեսպանը շեշտել է, որ «Ապրել միասին»-ի հիմքում ընկած են այն արժեքները, որոնք մենք դավանում ենք՝ խաղաղություն, ժողովրդավարություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ և մշակութային բազմազանություն՝ հավելելով, որ դրանք կարող են խթանել անդամ երկրների հասարակությունների միջև կապերի ամրապնդումը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus