Գատուզոն «Միլանի» հետ նոր պայմանագիր կկնքի հաջորդ շաբաթ
«Gazzetta dello Sport»-ը հայտնում է, որ «Միլանը» որոշել է պարգևատրել թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին լավ արդյունքների համար:
Թիմի նախկին ֆուտբոլիստը «ռոսոներիների» ղեկը ստանձնել էր նոյեմբերին: Մինչև այդ նա ակումբի երիտասարդական թիմի մարզիչն էր՝ տարեկան 120 հազար եվրո աշխատավարձով: «Միլանի» հիմնական թիմը գլխավորելուց հետո աշխատավարձի բարձրացում չի եղել:
Այս պահին նա Ա Սերիայի ամենացածր վարձատրվող մարզիչն է:
Հաղորդվում է, որ հաջորդ շաբաթ Գատուզոն նոր պայմանագիր կկնքի միլանյան ակումբի հետ մինչև 2020 թվականը: Իտալացու աշխատավարձը կբարձրանա տասը անգամ՝ դառնալով տարեկան 1.2 մլն եվոր: