Լուկաշենկոն պաշտոնական այցով կժամանի Վրաստան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 22-23-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Այդ մասին հայտնում է БЕЛТА-ն՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:
Այցի ընթացքում նախատեսված են Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ պաշտոնական բանակցություններ: Երկրների ղեկավարները կքննարկեն առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ վիճակը և զարգացման հեռանկարները:
Ալեքսանդր Լուկաշենկոն և Գիորգի Մարգվելաշվիլին կքննարկեն նաև քաղաքականության ոլորտում համագործակցության հարցերը, միջազգային հարթակում երկրների շփումը, միջազգային հարթակում և տարածաշրջանում իրավիճակը:
Բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի քանի միջազգային փաստաթղթերի ստորագրում: