Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Խորհրդարանը մերժեց «Մարտ 1»-ի վերաբերյալ «Ելք»-ի ԱԺ հայտարարության նախագիծը

Ազգային ժողովը ձայների 9 կողմ, 56 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց 2008 թվականի մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագիծը։


«Ծառուկյան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը։


«Ծառուկյան» դաշինքը կիսում է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատների վիշտը, բայց ելնելով ներկայացրած նախագծի դրույթների տառացի մեկնաբանություններց, մենք այստեղ Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ են տեսնում, հետևաբար «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակիցի քվերակությանը», - ասաց խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը։


Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանին պետք է կանչել հարցաքննության։ «Ի վերջո արձանագրվեց, որ նախաքննության մարմնի տակ և ընդհանրապես որևէ տեղ չկա որևէ ապացույց, որ, ինչպես 2008 թվականի մարտին հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը, ցուցարարներն ավտոմեքենայի հետևից դուրս են եկել, կրակել զինվորների վրա և թաքնվել, այսպիսի ապացույց չկա և չի կարող լինել, հետևաբար Ռոբերտ Քոչարյանին պետք է կանչել հարցաքննության, որպեսզի նա պարզաբանի, թե ինչի վրա է հիմնվել նման հայտարարություն անելիս», - ասաց Փաշինյանը։


Ընդդիմադիր պատգամավորին արձագանքեց նախկին գլխավոր դատախազ, Հանրապետական պատգմավոր Գևորգ Կոստանյանը՝ փորձելով, ինչպես ինքը նշեց, վերջակետ դնել Քոչարյանին հարցաքննելու հետ կապված երկխոսություններին։


«Ուզում եմ փաստել երկու բան՝ նախագծի բովանդակության հետ կապված մեր ընդդիմադիր գործընկերները համակերպվեցին այն մտքի հետ, որ բովանդակությունն ընդհանրապես կոչված չի մեր մտահոգությունների փարատմանը, երկրորդը՝ այնուամենայնիվ վերջակետ փորձեմ դնեմ Քոչարյանին հարցաքննելու հետ կապված երկխոսություններին. բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսելէ Ռոբերտ Քոչարյանը որպես երկրի նախագահ, քրեական գործում կան, քրեական գործերին ծանոթանալու իարվուքն ոչ դուք ունեք, պարոն Փաշինյան, ոչ ես, ոչ էլ որևէ մեկն այստեղից, դրանք քրեական գործի մասն են և քննություն դրանցով իրականցվում է», - ասաց Կոստանյանը։


Ընդդիմադիր դաշինքը արյունալի իրադարձություններից 10 տարի անց առաջարկում էր խորհրդարանին խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը»:


«Ելք»-ը հայտարարության նախագծով նաև առաջարկում էր իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին, անմիջական կատարողներին։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus