Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Առավոտ». Այս 25 տարում Հայաստանում շատերը «բացահայտվեցին» իբրև քրիստոնյա՝ առանձնապես չգիտակցելով, թե ինչ է դա նշանակում

«Առավոտն» իր խմբագրականում գրում է .«Հայաստանը կրկին դասվել է այն երկրների շարքին, որտեղ ահավոր շատ են հավատացյալները, նախկին խորհրդային տարածքում՝ ամենաշատը: Չգիտեմ՝ ինչպե՞ս են հաշվում հավատացյալների թիվը: Սոցիոլոգիական հարցում են անցկացնում, և մարդիկ հայտնում են իրենց՝ հավատացյալ լի­նելու մասին: Բա որ խաբե՞ն: Մի բան է, երբ մարդը պնդում է, որ ինքը հավատացյալ է, մեկ այլ բան, երբ նա իսկապես փորձում է հետևել Աստծո պատվիրաններին: Կամ գուցե հաշվվում է եկեղեցիների «խտությունը» տվյալ երկրի տարած­քում: Բայց այստեղ էլ չի կարելի վստահ լինել, որ դա հավատի դրսևորում է: «Ռուսաստաններում» հարստացած մարդն իր հայրենի գյուղում մատուռ է կառուցում, նրա փառասիրական զգացմունքներն այդպիսով բավարարվում են, համագյուղացիներն ասում են՝ «վախ, դու մեր թագավորն ես»: Արդյո՞ք դրանից կարելի է եզրակացնել, որ այդ «բա­րերարը» և նրան գովերգողները հավատացյալ են:

 
Փոխարենը ես առաջարկում եմ մեկ այլ մտափորձ կատարել: Ենթադրենք, Հայաստանի դա­տարաններում ցուցմունք տալուց առաջ մարդ­կանց ստիպելու են երդվել Աստվածաշնչի վրա՝ ասել միայն ճշմարտությունը և ոչինչ, բացի ճշմարտությունից:     

 
Աստվածաշունչը կօգնի՞ մեր «աստվածավախ» ազգի ներկայացուցիչներին՝ չտալ սուտ վկայություն: Ոչ, հայաստանցիների մեծ մասը ստելու է այդ երդումը տալուց հետո՝ առանց կարմրելու և աչքը թարթելու (և, ի դեպ, ստելու համար բազմաթիվ արդարացումներ գտ­նելով): Իսկ եթե նույնը արվի, ասենք, Էստոնիայո՞ւմ, որտեղ, ըստ հարցումների, հավատացյալնե­րը զգալիորեն քիչ են: Վստահ եմ, որ ստախոս­ների տոկոսն այնտեղ ավելի քիչ է լինելու: Ինձ թվում է՝ սա հավատի ավելի լավ ցուցիչ է, քան քրիստոնյա ինքնահռչակվելը, երեխաներին կնքե­լը կամ եկեղեցի կառուցելը:


Այս 25 տարում Հայաստանում շատերը «բացահայտվեցին» իբրև քրիստոնյա՝ առանձնապես չգիտակցելով, թե ինչ է դա նշանակում: Այնինչ շուկայական հարաբերությունների անցնելն ուզես-չուզես նշանակում է, որ ավելի ուժեղ կամքով, ավելի նպատակասլաց, միջոցների մեջ հաճախ խտրականություն չդնող մարդիկ հարաբերական «հաջողության» հասնելու ավելի մեծ շանսեր ու­նեն: Այդ անցումը պետք է զուգակցվեր հոգևոր «ամորտիզացիայով»: Բայց դա տեղի չունեցավ, և «հոգևորը» հաճախ արտահայտվում է ցուցամոլու­թյան, երեսպաշտության մեջ: 


Հոգևորականությունը, իսկ ավելի լայն իմաստով՝ մտավորականու­թյունը, չդարձավ այն ուժը, որը կլուսավորեր մարդկանց, կբացատրեր, որ բացի այդ դաժան բարքերից ու «հաջողության» ձգտումներից, կա մի ուրիշ աշխարհ՝ ավելի կարևոր արժեքներով: Իսկ բարձրաստիճան հոգևորականներից ոմանք ապրում են այդ՝ ջունգլիների օրենքներով:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus