Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թրամփի խորհրդականները նրան համոզում էին վերընտրվելու կապակցությամբ չշնորհավորել Պուտինին, սակայն նա անտեսեց. The Washington Post

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի հետևել ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականների նախազգուշացումներին ու Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ զանգահարել ու շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, գրում է Washington Post-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ խորհրդականները շատ ջանքեր են գործադրել 71-ամյա ղեկավարին այդ մտքից հետ պահելու համար: Այդ թեմայի շուրջ Թրամփին ներկայացված փաստաթղթերում նույնիսկ մեծատառերով գրված է եղել «ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵՔ»:

Հատկանշական է, որ Թրամփը ոչ միայն զանգահարել ու շնորհավորել է, այլև անտեսել է խորհրդականների մյուս նախազգուշացումը, որը վերաբերում էր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջերս Մեծ Բրիտանիայոմ նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման սկանդալային դեպքի խիստ դատապարտմանը: Նշվում է, որ Թրամփն այս մասին չի խոսել ռուս գործընկերոջ հետ:

Անդրադառնալով Պուտինի հետ հեռախոսազրույցին՝ Թրամփն ընդգծել է, որ ամեն ինչ լավ է անցել:

«Հավանաբար, մենք կհանդիպենք մոտ ապագայում»,-տեղեկացրել է նա:

ԱՄՆ նախագահը լրագրողներին պատմել է, որ բարեմաղթանքներ է հղել Պուտինին վերընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև քննարկել է սիրիական, հյուսիսկորեական հարցերը:

Աղբյուրը հավելում է, որ Թրամփը խիստ քննադատվել է այս հեռախոսազանգի համար: Մասնավորապես՝ հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնն իր թվիթերյան էջում գրել է. «ԱՄՆ նախագահը հանդես չի գալիս որպես ազատ աշխարհի առաջնորդ՝ կեղծ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորելով բռնապետերի: Զանգահարելով Վլադիմիր Պուտինին՝ նախագահ Թրամփը վիրավորեց Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որը զրկված էր ազատ ու թափանցիկ ընտրություններին մասնակցելու իրավունքից»:

Նմանատիպ կարծիք են հայտնել բազմաթիվ այլ կոնգրեսականներ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus