Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Չնայած Արցախը չճանաչված պետություն է ԱՄՆ-ի համար, Բակո Սահակյանի այցը չի խոչընդոտվել. Սուրեն Սարգսյան (տեսանյութ)

Ադրբեջանի մոտեցումը մեզ համար նոր չէ, և ինչ-որ տեղ էլ տրամաբանված և տեղին է, ամեն ինչ պետք է անեն՝ խոչընդոտելու Արցախից ցանկացած այցելություն ԱՄՆ։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի Վաշինգտոն այցին և դրա հետ կապված Ադրբեջանի քայլերին:

«Միայն Լեռնային Ղարաբաղի նախագահը չէ, որ այցելել է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ում եղել են Արցախի արտաքին գործերի նախարարը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը: Այնպես չէ, որ միայն Բակո Սահակյանն է այցելում ԱՄՆ կամ Վաշինգտոն: Մշտապես այդ երկրի հետ կապը պահվում է»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ժամանել է Վաշինգտոն: Նախատեսվող այցի հետ կապված Ադրբեջանն ավելի վաղ բողոքի նոտա էր հղել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային:

Սուրեն Սարգսյանը նկատեց, որ Բակո Սահակյանի այցը բացառիկ երևույթ չէ, որովհետև այցելություններ, փոխայցելություններ միշտ էլ եղել են: Նա մատնանշեց, որ այցերը հիմնականում կազմակերպվում են ԱՄՆ-ում գործող հայ լոբբիստական կառույցների ջանքերով, և դրանք երկկողմ հանդիպումներ են նախատեսում ոչ միան պետական մարմիններում, այլ նաև «ուղեղային կենտրոններում» (think tank), որտեղ Արցախի նախագահը ներկայացնում է իր դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին:

Սուրեն Սարգսյանը նաև պատահական չհամարեց, որ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ այցի մասին առաջին տեղեկատվությունը հանրային դարձավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հրապարակած հոդվածից: Նշեց, որ հոդվածը կարևոր էր իր դիվանագիտական և քաղաքական մանևրներով:

«Հոդվածում նա ճիշտ ներկայացրել էր, թե ինչպես պետք է ներկայացնել Արցախը, որ հասու լինի սովորական ԱՄՆ քաղաքացու համար: Կարևոր էր նաև հոդվածի հրապարակման ժամանակը և թե որտեղ է հրապարակվել հոդվածը (հրապարակվել է The National Interest ամսագրում- Հ․ Հ)»,- ասաց նա:

Միջազգայնագետը համաձայնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի նկատառման հետ, թե Բակո Սահակյանը չի ընդունվելու ԱՄՆ վարչակազմի կողմից, սակայն նա մատնանշեց՝ այստեղ փոքր նրբություն կա՝ Բակո Սահակյանին ԱՄՆ գնալու համար վիզա տրամադրել են:

«Չնայած Արցախը չճանաչված պետություն է ԱՄՆ-ի համար, Բակո Սահակյանի այցը չի խոչընդոտվել: Սա չափազանց կարևոր նյուանս է, որը մենք պետք է հաշվի առնենք. Բակո Սահակյանը ունի վիզա՝ Միացյալ Նահանգներ այցելելու համար, և ոչ միայն նա ունի, այլ նաև պաշտոնական պատվիրակության անդամները: Նրան վիզան տրամադրվել է, և նա գնալու է, որպես Արցախի Հանրապետության նախագահ և հանդիպումներ է ունենալու տարբեր մարդկանց հետ»,- ասաց նա:


Մանրամասները՝ տեսանյութում։

 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus