Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀ–ում ընդդիմադիր կուսակցությունները փոշիացված են, բայց պետք է ակտիվացնել հասարկությանը և հասկացնել, որ այս փուլը շանս է ՀՀԿ-ին դուրս թողնելու համար. Պ. Մակեյան

Քաղաքական միավորումները պետք է ընդունեն, որ վարչախմբի դեմ դուրս գալու բավական արդյունավետ փուլ է, հակառակ դեպքում՝ ստացվում է, որ պետք է սպասենք մինչև 2022 թ. հերթական, այսպես կոչված, «ընտրությանը» կամ «ֆորս մաժորների». Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Ըստ նրա՝ ապրիլի 9-ին խորհրդարանական համակարգի անցումից հետո քաղաքական ուժերի խնդիրն է համախմբել ընդդիմադիր հանրությանը, որը բնակչության 80-90 տոկոսն է կազմում, և այս մեկ ամսվա ընթացքում փորձել ինչ-որ բան անել:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե Սերժ Սարգսյանը՝ ի հեճուկս իր խոստման, այնուամենայնիվ, որոշի առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական վիճակը, Մակեյանն ասաց, թե մասամբ է համամիտ նրա հետ:

«Ինչու մասամբ, որովհետև կարծում եմ, որ եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, այլ մեկ ուրիշը լինի, շատ բան չի փոխվի, այսինքն՝ միայն Սերժ Սարգսյանով չի սահմանափակվում: Խնդիրը հետևյալի մեջ է, որ ամեն ինչ արվի աոաջիկա մարտ, ապրիլ ամիսներին, որպեսզի ժողովրդին հասկացվի, որ սա շանս է, հնարավորություն է այս համակարգից դուրս գալու և Հանրապետականին դուրս թողնելու այս կառավարման համակարգից: Այսինքն՝ ավելի ընդգրկուն խնդիր պետք է դրվի»,-ասաց նա:  

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 9-ին կլրանա նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, և երկիրը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի: Խորհրդարանը կընտրի նոր նախագահ, ինչպես նաև կընտրվի վարչապետ, որը փաստացի կդառնա երկրի ղեկավարը:

Մակեյանը համաձայն է, որ ընդդիմությունը, որպես քաղաքական միավոր, բզկտված է: «Պետք է արձանագրենք, որ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները փոշիացված են այս հանրապետությունում, որովհետև եթե գոյություն չունի ընտրական համակարգ, չեն կարող լինել քաղաքական ուժեր, իսկ դրա հերթական  վկայությունը անցյալ տարվա ապիլի 2-ի «ընտրություններն են»: Ընդդիմությունը Հայաստանում ամբողջ հասարակությունն է, որը կազմում է 80-90 տոկոս, և խնդիրը հետևյալն է, այդ 90 տոկոս ընդդիմության մի մասին դուրս բերել փողոց և պարտադրել այն քայլերը, որը անհրաժեշտ է ազատվել այս ռեժիմից»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե հաշվի չեն առնում, որ հասարակությանը դժվարությամբ է հնարավոր լինում դուրս բերել փողոց և այստեղ վստահության խնդիր կա, Պետրոս Մակեյանը նշեց. «Համամիտ եմ, խնդիրներ կան, որոնք բազմաբնույթ է, նաև  այդ վստահության, պառակտվածության խնդիրը կա, և ազդակ է պետք համախմբելու համար: Բայց եթե մենք նախադեպային անդրադառնում ենք պրոցեսին, պարբերաբար ակտիվացել է հասարկությունը, հատկապես նախագահական ընտրություններից հետո: Կարծում եմ դեռևս նվազագույնը մեկ ամիս ժամանակ ունենք, և պետք է այս ընթացքում արդյունավետ աշխատենք,  որովհետև ժամանակը շատ սուղ է»,-ասաց նա:

Ընդդիմադիր գործիչը նկատեց, թե նախագահի նշանակմանը հավանաբար չեն  միջամտի: «Որովհետև իմաստազուրկ է, նախագահը իր  ձևաչափով, նաև ներկայացված ձևաչափով ճիշտ չի, մենք սկսելու ենք պրոցեսը երբ ավարտվի Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակշրջանը, որը կարծես ապրիլի 9-ին է»,-ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus