Իսպանացի ռեփերին 3.5 տարվա ազատազրկման են դատապարտել ահաբեկչություն քարոզելու համար
Իսպանացի ռեփեր Խոսեպ Միգել Արենաս Բելտրանը (բեմական անունը՝ Valtonyc) դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման՝ իր երգերում հայտնի քաղաքական գործիչների և թագավորական ընտանիքի դեմ սպառնալիք հնչեցնելու, ինչպես նաև ահաբեկչություն քարոզելու համար:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, երկրի դատական պալատի նախորդ որոշումը, որը կայացվել էր անցյալ տարի, այժմ հաստատել է Իսպանիայի Գերագույն դատարանը, ուր երգիչը դիմել էր դատավճռի բողոքարկմամբ:
Դատարանը որոշել է, որ իր «ստեղծագործությամբ» ռեփերն աջակցում Բասկյան ահաբեկչական խմբավորմանը և այլ ահաբեկչական կազմակերպություններին, վիրավորում է երկրի նախկին ղեկավար Խուան Կառլոսին և նրա ընտանիքի անդամներին: