Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությանը կհանձնվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և կստեղծվի անտառային պետական կոմիտե

Նախատեսվել է անտառների կառավարման պետական լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությանը հանձնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ու ՀՀ  բնապահպանության նախարարության համակարգում ստեղծել անտառայի պետական կոմիտե: Այս հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերում:

Ըստ հիմնավորման` ՀՀ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման բնագավառում պետական միասնական քաղաքականության մշակման, ներդրման և իրականացման նպատակով՝ ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքում առաջարկվում է ձևավորվել  նաև անտառների պետական կոմիտե և անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, ինչպես նաև կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականությունն ապահովող վարչություն: Հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքը դեռևս ընդունված չէ, ուստի անտառային պետական ծառայությունը հնարավոր կլինի ստեղծել օրենքի ընդունումից հետո:

Նախագծում նշվում է, որ ներկայումս վերոնշյալ օրենքի նախագծի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, և այն երկամսյա ժամկետում սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Անտառային պետական ծառայության ստեղծման հետ է անմիջականորեն կապված «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման գործընթացը, որը ևս կիրականացվի անտառային պետական ծառայության ստեղծմանը զուգընթաց:

Նախագծերի ընդունումը հնարավորություն կստեղծի ՀՀ անտառների կայուն կառավարման և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառներում պետական միասնական քաղաքականության մշակման ու իրականացման արդյունավետության ապահովման համար:

Նախագծերի ընդունումը թույլ կտա ապահովել Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում կատարելագործված և հստակեցված կայուն կառավարման համակարգի ստեղծումը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus