Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կարծեք՝ լուռ կոնսենսուս կա, որ մեր պատմական իրողությունները՝ 1-ին Հանրապետությունից մինչև Շարժման 30-ամյակ, «տեր» ունեն և կուսակցականացվում են. Հ. Խառատյան

Tert.am-ի հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով արդեն իսկ հնչող քննադատությանը, թե ինչու Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանում պետական միջոցառումներ նախատեսված չեն, նկատեց,որ  ՀՀ նորագույն պատմության մեջ բազմաթիվ իրադարձություններ, որպես կանոն, կամ  սեգմենտային «տերեր» ունեն, կամ քաղաքականացվում ու կուսակցականացվում է: Անդրադառնալով շարժմանն ու դրան hետևած իրողություններին՝ ազգագրագետը նշեց. «Մենք վախեցանք մեր հաղթանակից: Վախեցանք և հենց ինքներս փոշիացրինք թե՛ հաղթանակի բարոյական ձեռքբերումները, թե՛ հաղթանակի զգացողությունը: Սովորաբար խոսում ենք «բարոյական հաղթանակների» և «ֆիզիկական կորուստների» մասին: Տվյալ դեպքում ունեինք գործնական,  «ֆիզիկական» հաղթանակ և բարոյական վերելք:   Մեր գործնական հաղթանակը շատերին բերեց ազատության ոգի, բայց մենք, տվյալ դեպքում, «բարոյապես պարտվեցինք»:

-Տիկի՛ն Խառատյան, քաղաքագետ  Ստյոպա Սաֆարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արցախյան շարժման  30 –ամյակի կապակցությամբ որևէ պետական միջոցառում չկազմակերպվեց, որևէ գիրք չտպագրվեց: 

-2018թ. շատ հիշարժան տարեթվերի կլոր-ամյակների տարի է, և դեռ առջևում կարող են այլ նշեց-չնշեցի հարցականներ առաջանալ: Մեր երկրում առհասարակ դժվար կանխատեսելի է, թե իշխանությունների կողմից ե՞րբ և ի՞նչը կարող է առիթ լինել անդրադառնալու, արժևորելու կամ ամփոփելու երևույթները: Կարծեք թե ինչ-որ լուռ կոնսենսուսային համաձայնություն կա, որ վերջին հարյուրամյակի իրողությունները սեգմենտային «տեր» ունեն և, երբեմն, քաղաքականացվում և կուսակցականացվում են: Օրինակ՝ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի Հոդված 9-ով սահմանված է «Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր», բայց այս համապետական տոնը լռելյայն «հանձնված է»  Հայ Յեղափոխական դաշնակցությանը: Ստալինյան ռեպրեսիաների ծանրագույն երևույթների ցցուն տարեթվերը «հանձնված են» բռնությունների ենթարկվածների կենսաբանական ժառանգներին, չնայած նույն օրենքի Հոդված 101 –ով սահմանված է « Բռնադատվածների հիշատակի օր` նշվում է հունիսի 14-ին»: Հազիվ թե բռնադատվածների ժառանգների մի մասից զատ մեր երկրում հիշում են և գիտեն այս օրվա մասին, մինչդեռ այդ օրը Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Կրասնոդարի երկրամասից հազարավոր հայեր բռնությամբ տեղահանվեցին և քշվեցին Ալթայի երկրամաս ու Տոմսկի մարզ: Նույնն է խնդիրը նաև նույն օրենքի Հոդված 22 –ով սահմանված «Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր` նշվում է փետրվարի 28-ին» օրվա խնդիրը: Փետրվարի 28-ին, որքան գիտեմ, սովորաբար պաշտոնապես որևէ քննարկում, անդրադարձ, գնահատական չի տրվում այդ օրվան: Այն փախստականների «սեփականությունն է»: Կարծում եմ նույնն է տրամաբանությունը Ղարաբաղյան շարժման սկիզբը խորհրդանշող օրվա հանդեպ՝ լուռ համաձայնությամբ դրա «տերը»» ՀՀՇ-ն կամ, տվյալ դեպքում ՀՀՇ-ի ժառանգորդ ՀԱԿ-ն է:  Դրան զուգահեռ իշխանությունները հաճույքով, չնայած ապաշնորհ «տեր են կանգնում» իշխանության մաս կազմող եկեղեցու որոշ տոների, ինչպես, օրինակ, Ս.Սարգիսն է: Չխոսեմ այդ տոնը քահանայա-զինվորա-ոստիկանական շքերթի վերածված  իշխանության արարողակարգի տխուր զավեշտի մասին, երբ ո՛չ հանրությունը, ո՛չ արարողակարգի մասնակիցները չգիտեն, թե ի՞նչ են նշում և ի՞նչ են արժևորում դրանով: Հատուկ հարցազրույցներ եմ ունեցել շքերթի մասնակիցներից ոմանց հետ: Ամեն ինչից զատ, այդ տոնը պաշտոնական տոնացույցում չկա և տարօրինակ է կրոնական տոնին ռազմա-ոստիկանական մասնակցությունը՝ պետական խորհրդանիշերով: Այս ամենը փաստում են, որ երևույթների արժևորման միջոցով հանրության հետ հաղորդակցվելու պետական այրերի պատկերացումները կարգավորված չեն, հենց իրենց էլ հասկանալի չէ դրա փիլիսոփայությունը, արժեքների սանդղակը, ձևը, բովանդակությունը և այլն:

-Սա միայն սեփական՝ այդ թվում նորագույն պատմության նկատմամբ անլուրջ և  քամահրական վերաբերմունք է, թե՞ իշխանություններն այլ պատճառներ ունեն, մասնավորապես՝  Ղարաբաղյան շարժման անդամներին չհրավիրել, տեղ չտալ, այդ թվում, նաև Լևոն Տեր-Պետրոսյանին՝ Ղարաբաղ կոմիտեի անդամին և ՀՀ առաջին նախագահին:

-Չեմ կարող ասել, թե Ձեր կողմից հիշատակված պատճառները ինչ դեր ունեն այս կոնկրետ դեպքում, բայց «սեփական պատմության նկատմամբ անլուրջ  վերաբերմունքի» փոխարեն ես կօգտագործեի «սեփական պատմության երևույթները գնահատելու և գնահատման ձևերն ընտրելու անվստահություն» արտահայտությունը: Պատահական չի, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում 20-րդ դարից զատ պատմական ոչ մի իրողության անդրադարձ չկա: Նույնիսկ Ավարայրի ճակատամարտը հիշեցնող տոնը, չգիտես ինչու, տոնացույցում դարձել է բարի գործի և ազգային տուրքի օր՝ այդ ճակատամարտի էությունը  դարձնելով բարեգործությունը և տուրքը, միաժամանակ կատարման ժամանակով կապվելով եկեղեցական շարժական տոնացույցի հետ:  Ահա այն՝ «Հոդված 16. Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը»: 5-րդ դարում՝ 451թ. մայիսի 26-ին եղած այս պատմական ճակատամարտը կտրվել է ժամանակից, բովանդակությունից, պատմականությունից, փոխելով նաև Բարեկենդան ժողովրդական տոնի բողոքային բովանդակությունը: Խոսում ենք հազարամյակների պատմության մասին, բայց պաշտոնապես անդրադառնում ենք միայն մեկ հարյուրամյակի պատմության դրվագներին: Հավանաբար, ուսուցիչներից և աշակերտներից զատ քչերը գիտեն, որ տոնացույցում ունենք «Մայրենի լեզվի օր»՝ «Հոդված 21 . Մայրենի լեզվի օր՝ նշվոմ է փետրվարի 21-ին»: Նույնիսկ մայրենի լեզվով մայրենի լեզվի օրը նշող հոդվածում սխալ կա՝ «նշվոմ է»՝ փոխանակ «նշվում է» (http://www.gov.am/u_files/file/kron/toner.pdf): Բայց դա թողնենք: Պատկերացրեք, որ ունենայինք «Հայոց այբուբենի ստեղծման» տոն: Միանգամից «կվերադառնայինք» 5-րդ դար: Բայց դա էլ թողնենք, ավելի տխուրն այն է, որ տոնացույցում  ընդգրկված տոների մեծ մասը տոնահանդեսի հաստատուն, պարբերաբար կրկնվող և արժեքներ ձևավորող ծիսակարգ չունեն, հանրային մշակույթի երևույթ չեն, հանրությանն ասելիք չունեն: Դրանք թողնված են ընթացիկ պաշտոնյաների հայեցողությանը և մասնագիտական ինստիտուտներում չեն քննարկվել: Անհայտ է, թե ով/ովքեր և ինչ սկզբունքներով, ինչ փիլիսոփայությամբ են ձևավորում դրանց սցենարները, ասելիքը և տոնահանդեսի մշակույթով թելադրվող այլ խնդիրները: Բնականաբար, դրանք դառնում են մեռելածին:

-Մեջբերեմ Լևոն Տեր –Պետրոսյանին, որն  ասել էր, որ Բեռլինի պատը քանդվեց Արցախում, և  երեկ հերթական անգամ արձանագրվեց, որ Արցախյան շարժումը արևելաեվրոպական հեղափոխություններից առաջինն էր ու հաջողվածը: Մեկ անգամ ևս,Դուք արժևորեք ու գնահատեք այն:

-Այո՛, Հայաստանը և հայ ժողովուրդը արցախյան շարժումով դրեցին սոցիալիստական բլոկի երկրների կուտակված խնդիրների բարձրաձայնման, այդ համակարգի գլոբալ փոփոխությունների սկիզբը: Դրեց և հաղթեց: Շատ արագ շարժումը հաղթական քայլարշավ սկսեց ԽՍՀՄ արևմուտքում և արևելյան Եվրոպայում: Թվում էր՝ շարժման արձագանքները և մակընթացությունը պիտի ամրագրեին նաև մեր հաղթանակները: Բայց մենք վախեցանք մեր հաղթանակից: Վախեցանք և հենց ինքներս փոշիացրինք թե՛ հաղթանակի բարոյական ձեռքբերումները, թե՛ հաղթանակի զգացողությունը: Սովորաբար խոսում ենք «բարոյական հաղթանակների» և «ֆիզիկական կորուստների» մասին: Տվյալ դեպքում ունեինք գործնական,  «ֆիզիկական» հաղթանակ և բարոյական վերելք: Մեր գործնական հաղթանակը շատերին բերեց ազատության ոգի, բայց մենք տվյալ դեպքում «բարոյապես պարտվեցինք»: Ինձ թվում է՝ վախեցանք ընդունել և պատշաճ գնահատել հաղթանակի իրավունքը: Սա և սրա պատճառները քննարկման երկար թեմա են, բայց այսօր մենք հաղթած երկրի և հաղթած ժողովրդի վերելք չունենք: Հաղթած երկրներից բնակչությունը չի արտագաղթում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus