Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հարգանքով կմոտենանք «Ծառուկյան» խմբակցության՝ ՀՀԿ նախագահի թեկնածուի քվեարկության վերաբերյալ ցանկացած որոշման. Է. Շարմազանով

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների հետ. վերջիններս են որոշելու՝ ինչպես մասնակցել քվեարկությանը. ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյո՞ք պատրաստվում են բանակցել այլ խմբակցությունների հետ իրենց թեկնածուի օգտին քվեարկելու համար, այսպես պատասխանեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Դա բացառապես «Ծառուկյան» խմբակցության իրավունքն է, և մենք հարգանքով կմոտենանք նրանց ցանկացած որոշման»,- ասաց նա՝ նշելով, որ գուցե մարտի 2-ին էլ անցկացվեն նախագահի ընտրությունը:

Նա նաև պատասխանեց լրագրողների դիտարկմանը Երևանի քաղաքապետարանի հնարավոր որոշման մասին, ըստ որի՝ նիստերը կանցկացվեն դռնփակ, և դրանց ուղիղ հեռարձակումը կապահովվի այնպես, ինչպես կառավարության և Ազգային ժողովի նիստերի դեպքում է լինում:

Նրա նկատառմամբ՝ այդտեղ խնդիր չկա: «Ուղիղ հեռարձակվելու է: Ո՞րն է այդտեղ խնդիրը: Լրագրողի գործը տեղեկատվությունը հաղորդելն է: Արդեն Ձեր գործն է, թե հետո որ քաղաքական գործչի հետ ինչ հարցազրույց եք անելու: Այնպես չի, որ մեր ժողովրդի ինֆորմացիա ստանալու իրավունքը սահմանափակվում է»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը չգիտի, թե ինչ ճանապարհ կընտրեն Երևանի քաղաքապետարանում, բայց իր կարծիքով՝ շատ ողջունելի կլինի, եթե Երևանի քաղաքապետարանն էլ հետևի Ազգային ժողովի օրինակին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus