Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Երիտասարդները հաջորդ երեխան ունենալու համար պետական աջակցությունը պետք է զգան, իսկ մեծահասակները՝ ավելի երկար մնան տնտեսական ակտիվ կյանքում. Գ. Հայրապետյան

Ժողովրդագրական խնդիրներով զբաղվող ԱԺ աշխատանքային խմբի առաջին քննարկումը նախատեսված է անցկացնել հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքային խմբի անդամ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ առաջին հանդիպման ընթացքում, հավանաբար, աշխատանքային խմբի ֆորմատի, աշխատաձևի մասին որոշումներ կլինեն: Այլ մանրամասների Գարիկ Հայրապետյանը չի տիրապետում:

«Չգիտեմ, թե ովքեր են աշխատանքային խմբի կազմում, օրակարգն էլ դեռ պետք է ուղարկեն,  անգամ չգիտեմ ինչ ֆորմատի մեջ է լինելու քննարկումները: Միգուցե, մի քանի խնդիրներ ընտրվեն առաջնային, աշխատանքը սկզբնական փուլում այդ ուղղությամբ տարվի: Կարծում եմ՝ կհայտարարվի, դուք տեղյակ կլինեք»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը ահազանգել էր ՀՀ ժողովրդագրական խնդիրների մասին և առաջարկել էր ստեղծել ԱԺ աշխատանքային խումբ, որը կքննարկի ժողովրդագրական խնդիրները և կփնտրի երկարաժամկետ լուծում:

Գարիկ Հայրապետյանը ժողովրդագրական խնդիրներին լուծում տալու համար 3 հիմնական ուղղություն է նշում՝ ծնելիությունը, միգրացիան և ծերացումը, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն:

Նա քաղաքակությունների փոփոխման կամ նոր քաղաքականություն ընդունման անհրաժեշտություն է տեսնում:

«Քաղաքականություններ պետք է մշակվեն, որպեսզի նույն երիտասարդ ընտանիքները պետական աջակցությունն զգան իրենց ապագա երեխան ունենալու համար»,- ընդգծեց նա:

Ազգային վիճակագրության հրապարակած տվյալներով՝ 2017 թ.-ին ծնունդների բացարձակ թիվը նվազել է մոտ 3000-ով: Ըստ Գ. Հայրապետյանի՝ սրա պատճառն այն չէ, որ ծնելիությունը նվազել է. զույգերը նորից միջին հաշվով ունենում են 1.65 երեխա: Խնդիրը կապված է երիտասարդ ծնողների թիվը նվազման հետ:

«Վերարտադրողական և ամուսնական տարիքում են 90-ականների քիչ թվով՝ 30-35 հազար երեխաները: Հիմա նրանք մեծացել են և դարձել են մայրեր և հայրեր: Նրանց քանակն է հասարակության մեջ պակասել և դրա համար ծնունդների թիվն նույնպես պակասել է: Իսկ ծնելիության գործակիցը ինչպես 1.65 կար, այդքան էլ մնացել է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է միգրացիային և ծերացմանը, աշխատանքային խմբի անդամն ընդգծեց, որ սրանք ավելի փոխկապակցված են իրար հետ: Այսինքն, արագ ծերացումը հետևանք է նաև միգրացիայի. երիտասարդներն արտագաղթում են և մեծահասակների թիվը հասարակությունում մեծանում է:

«Հասարակության մեջ մեծահասակների թիվը ավելանալուց որոշակի մոտեցումների փոփոխություն է պահանջում՝ և՛ ենթակառուցվածքային, և՛ տնտեսության ուղղությունների, քանի որ մեծահասակների մեծ քանակ ավելի շատ ծառայություններ է պահանջում՝ բժշկական, սոցիալական»,- ասաց նա:

Գարիկ Հայրապետյանը նկատում է, որ պետությունը այս խնդրի լուծման համար պետք է փորձի մեծահասակներին ավելի երկար պահել տնտեսական ակտիվ կյանքում. «Սա կօգնի ոչ միայն այն հարցում, որ նրանք կարողանան իրենք իրենց մասին ֆինանսապես հոգալ, այլ նաև նրա համար, որ մեծահասակները հոգեբանորեն իրենց պահանջված կզգան հասարակությունում»:

Հայրապետյանի խոսքով՝ ժողովրդագրական պատկերը բացասականից դրական փոխելը հնարավոր կլինի այն դեպքում, եթե հարցին լուրջ մոտեցում լինի, և քաղաքականությունները ոչ միայն ընդունվեն, այլ նաև համապատասխան ֆինանսավորում ստանան:

«Այս երեք կոմպոնենտների իրականացման դեպքում դրական առումով փոփոխություններ կարող ենք տեսնել: Եթե նման աշխատանքային խմբեր են կազմակերպվում, պետության ղեկավարը քաղաքական ուղենիշներ է դնում, անկախ նրանից դա հասանելի է, թե ոչ, բայց դա քաղաքական պլանկա է: Սրան հասնելու ճանապարհին մենք կիրականացնենք որոշակի քաղաքականություններ, կկարողանանք փոխել այն բացասական տենդենցը, որը մենք ունենք ժողովրդագրության մեջ»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus