Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին հայտարարության առնչությամբ
Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Գաջիևը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում բանակցային ճանապարհին հավատարիմ մնալու մասին:
«Ֆրանսիան, որը մյուս համանախագահ երկրների հետ միասին ավելի քան 25 տարի զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, գիտի, որ տարածաշրջանում լարվածության գլխավոր պատճառը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի «օկուպացիան» է», - minval.az-ի փոխանցմամբ՝ ասել է Հիքմեթ Գաջիևը:
Վերջինս հավելել է, որ «մտահոգություն է առաջացնում այն, որ Ֆրանսիայի որոշ շրջաններ կապեր են հաստատում «անօրինական ռեժիմի» հետ՝ հակասելով Ֆրանսիայի ԱԳՆ և ՆԳՆ կանոնակարգին և երկրի կարգավիճակին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»: