«Յուվենտուսի» կիսապաշտպան. Չեմ բացառում, որ ապագայում կվերադառնամ Բունդեսլիգա
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան հայտարարել է, որ չի բացառում իր վերադարձը գերմանական Բունդեսլիգա:
«Ֆուտբոլում չի կարելի ինչ-որ բան բացառել: Բունդեսլիգան լավ մրցաշար է, չնայած, որ որոշ ակումբներ այդքան էլ լավ վիճակում չեն գտնվում: Ես ինձ դեռ ծեր չեմ զգում, սակայն չեմ բացառում նաև վերադարձս Գերմանիա:
Ինչ վերաբերում է Ա Սերիային, ապա կասեմ, որ այստեղ մրցակցություն է գնում «Յուվենտուսի» և «Նապոլիի» միջև»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն` հղում անելով «Sport-Informations-Dienst»-ին:
Վերջինս 2006-ից 2010 թվականներին հանդես է եկել գերմանական «Շտուտգարտում»: Դրանից հետո տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», որտեղից էլ 2015 թվականին` «Յուվենտուս»: