Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀ ՔԿ նախագահը կոլեգիայի անդամներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի թիվ 103-Ա հրամանով՝ ՀՀ ՔԿ քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Ադիլխանյանը։ Մինչ նոր նշանակումը վերջինս զբաղեցնում էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունից։

Վարչության նորանշանակ պետին այսօր ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը ներկայացրել է կոլեգիայի անդամներին, քրեական գործերի քննության աջակցության վարչությանը և հույս հայտնել, որ նա, ունենալով քննչական աշխատանքի մեծ փորձառություն, կանի առավելագույնը՝ վարչության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:

«Վարչության առաջնահերթ խնդիրն է աջակցել քննիչներին՝ մինչդատական վարույթն առավել արդյունավետ կազմակերպելու և քննություն իրականացնելու համար, այն է՝ հանցագործությունների առանձնահատկություններով պայմանավորված՝ ճիշտ պլանավորել քննությունը, տակտիկան, օգտագործել քրեագիտական տեխնիկան և ժամանակակից գիտատեխնիկական  միջոցները, տեղեկատվական հնարավորությունները։ Վարչությունը պետք է դառնա քննիչների աշխատանքի հենասյուներից մեկը»,- հայտարարել է Ա. Հովսեփյանը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus