Մեյվեզերի հայր. Ֆլոյդին հետաքրքիր է փորձել ուժերը MMA-ում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (50 հաղթանակ, 0 պարտություն, 27 նոկաուտ) հայր և մարզիչ Ֆլոյդ Մեյվեզեր ավագը հայտարարել է, որ դեմ է, որպեսզի որդին մենամարտի ութանկյունում:
«Ֆլոյդին հետաքրքիր է փորձել իր ուժերը MMA-ում, սակայն այժմ նա բավականաչափ գումար ունի հետագա ամբողջ կյանքի համար:
Նա դրա կարիքը չունի: Որպես հայր և մարզիչ, նրան խորհուրդ չէի տա մտնել MMA, սակայն Ֆլոյդը պետք է ինքը որոշի:
Ինձ սխալ չհասկանաք, վստահ եմ, որ նա ութանկյունում կկարողանա հաղթել մի քանիսին, սակայն ռիսկի գնալ չարժի»,- ամերիկացու խոսքը մեջբերում է «Boxing Channel»-ը: