Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀ-ն ԱՄՆ-ում մասնակցելու է «Սմիթսոնյան Ֆոլքլայֆ» փառատոնին․ ըստ կազմակերպիչների՝ այն կավելացնի երկրի մասին ճանաչելիությունը (տեսանյութ)

Հուլիսի 27-ից հունիսի 8-ը Հայաստանը Վաշինգտոնում մասնակցելու է «Սմիթսոնյան Ֆոլքլայֆ» փառատոնին՝ փառատոնի ստեղծման 51 տարիների ընթացքում առաջին անգամ:

Tert.am-ը մեր երկրի մասնակցության և դրանից մեր սպասելիքների մասին զրուցել է «Սմիթսոնյան հիմնադրամի» ներկայացուցիչ, փառատոնում Հայաստանի կուրատոր Հալե Բաթվինի և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Աբրահամյանի հետ:

Նշենք, որ արդեն 50 տարուց ավելի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնում ամեն ամառ անցկացվում է «Սմիթսոնյան Ֆոլքլայֆ» փառատոնը: Այն տևում է երկու շաբաթ: Այստեղ կարելի է հանդիպել աշխարհի տարբեր ծայրերից եկած համայնքների, որոնք ներկայացնում են իրենց երաժշտությունը, պարերը, արհեստները, խոհանոցը և այլ կենդանի ավանդույթներ:

Հալե Բաթվինի խոսքով՝ «Սմիթսոնյան Ֆոլքլայֆ» փառատոնն ունի մեկ ընդհանուր թեմա, որը, իր խոսքով, համայնքային մշակութային ժառանգության պահպանումն է:

«Դա ոչ թե փառատոնի անունն է, այլ՝ թեման, որը ծառայում է որպես կողմնորոշիչ ուղեցույց նրա կազմակերպման հետ կապված որոշակի հետազոտություն կատարելու համար»,- ասաց նա:

Նա հիշատակեց փաստը, որ այս տարի փառատոնին, բացի Հայաստանից, մասնակցելու է նաև Կատալոնիան:

Հարցին, թե ինչպե՞ս է ընդունվել փառատոնին Հայաստանի մասնակցության որոշումը՝ երկի՞րն է դիմել, թե՞ առաջարկը եղել է Վաշինգտոնից, Հալե Բաթվինը պատասխանեց․ ««Սմիթսոնյան հիմնադրամը» Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալում արդեն երեք տարի: Մենք իրականացնում ենք մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված «Իմ Հայաստան» զբոսաշրջային ծրագիրը: Եվ կառավարության ցանկությունը՝ իր մասնակցությունն ունենալ զբոսաշրջության խթանմանն ուղղված այս ծրագրին, գերազանց կերպով փոխլրացում է մեր այս նախաձեռնությունը: Դա իրականում հետաքրքիր էր, որովհետև միշտ չէ, որ այդպես է լինում: Սակայն «Սմիթսոնյան հիմնադրամն» իսկապես հետաքրքրված էր Հայաստանով, ուստիև հիմնական մոտիվացնող հանգամանքը ավելի շատ փոխհարաբերություններն էին, քան դիմել- չդիմելու փաստը»,- ասաց նա:

Փառատոնին Հայաստանը մասնակցությունը բարձր մակարդակով ապահովելու համար ներգրավված է կուրատորների թիմ Հայաստանից և Միացյալ Նահանգներից: Բացի այդ, ըստ Հալլե Բաթվինի, փառատոնին և ողջ այս ծրագրին աջակցել են բազմաթիվ գործընկերներ, այդ թվում՝ Կառավարությունը, Մշակույթի նախարարությունը, Տուրիզմի պետական կոմիտեն, ինչպես նաև Երևանում ԱՄՆ Դեսպանատունը և Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատունը:

«Բացի այդ, պետք է ասեմ, որ ծրագրի ֆինանսավորման համար որպես հիմնադրամ ծառայելու նպատակով, օժանդակություն ենք ստացել Հայաստանի Կառավարությունից: Սակայն աշխատել ենք նաև ԱՄՆ-ում բնակվող ողջ հայկական սփյուռքի հետ: Նրանք իսկապես առատաձեռն գտնվեցին՝ մեր աշխատանքներին բերելով իրենց զգալի նպաստը: Մենք այժմ շարունակում ենք դրամահավաքը՝ փառատոնի հետ կապված մեր ողջ նպատակներն իրականացնելու համար»,- նշեց նա:

ԳԱԱ թղթակից, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Լևոն Աբրահամյանի խոսքով էլ՝ փառատոնը կարող է շատ մեծ ներդրում ունենալ Հայաստանում զբոսաշրջության զարգացման ոլորտում:

«Որ Հայաստանը ճանաչվի և ճանաչվի ոչ միայն տուրիստական առումով, այլ ընդհանրապես ճանաչվի: Դա շատ կարևոր բան է: Ես շատ եմ եղել Միացյալ Նահանգներում, դասավանդել եմ նույնիսկ և գիտեմ, որ շատ բան չգիտեն Հայաստանի մասին: Նույնիսկ տարրական բաներ չգիտեն: Չգիտեն՝ որտեղ է գտնվում»,- ասաց նա՝ հավելելով, որ հույս ունի՝ փառատոնի կողքով անցնողները, որոնց թիվը հնարավոր է մեկ միլիոնից անցնի, շատ անսպասելի ձևով կհանդիպեն Հայաստանի հետ:

Լևոն Աբրահամյանի խոսքով՝ չնայած փառատոնին Հայաստանի ներկայացրած ծրագրի վերնագիրը «Armenia; Creating Home» է (Հայաստան․ Ստեղծելով տուն), մտածում են այն ներկայացնել այլ՝ «Արարելով հայկական տունը» վերնագրով:

«Դրա մեջ կլինի ուղերձ դիասպորաներին: Այսինքն՝ դա իսկապես հայկական տուն է, սա մի ներքին ուղերձ է, որ դա միայն Հայաստանում ստեղծած տունը չէ, այլև նրանց տունը, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, բայց իրենց հայ են զգում և շարունակում են պահպանել հայկական ավանդույթները: Նրանք ավելի կկապվեն: Նրանց կողմից ներդրումն այս իրադարձությանն ակնկալում ենք և արդեն զգում ենք էլ»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus