Իսպանիայի 5 ամենաարտասովոր հյուրանոցները՝ Euromag-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Իսպանական El Mundo հայտնի պարբերականը ներկայացրել է իսպանական ամենաարտասովոր հյուրանոցներից հինգը: Euromag-ի փոխանցմամբ՝ դրանցից 4-ը գտնվում են Իսպանիայի տարածքում, մյուսը՝ Անդորրայում, սակայն այն տեղակայված է երկու երկրների սահմանին:
1. «Մարկես դե Ռիսկալ» հյուրանոցը՝ Լա Ռիոխա համայնքում
Marques de Riscal հյուրանոցը գտնվում է Էլսյերո քաղաքում: Ոչ միայն հյուրանոցի շենքն արտասովոր տեսք ունի, այլև համարները, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է մյուսներից:
2. «Վիուրա» հյուրանոցը՝ Լա Ռիոխա համայնքում:
Նույն համայնքի Վիլյաբուենա դե Ալավա քաղաքում գտնվող Viura հյուրանոցում կարելի է վայելել հանգիստը, համտեսել ազգային խոհանոցի ճաշատեսակներն ու մի քանի շիշ գինի վերցնել: Իսկ հյուրանոցի առանձնահատկությունը տանիքին գտնվող բացօթյա պատշգամբն է:
3. «Լես Պավելյոնս» հյուրանոցը՝ Ժիրոնայում
Օլոտ քաղաքում գտնվող Les Cols Pavellons հյուրանոցի առանձնահատկությունը տեղադիրքն է և թափանցիկ պատերը: Այն գտնվում է արգելոցի հարևանությամբ, և ամբողջությամբ թափանցիկ պատերն ու հատակը բնակիչներին հնարավորություն են տալիս իրենց զգալ բնության գրկում:
4. «Օ Սեմաֆորո» հյուրանոցը՝ Լա Կորունայում
О Semaforo հյուրանոցը կազմում է վերանորոգված փարոսի մի մասը, որը տեղակայված է Ֆինիստերե քաղաքի մոտակայքում: Հյուրանոցի յուրաքանչյուր համարից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Ատլանտյան օվկիանոս:
5. «Գրանդվալիրայի» սառցե հյուրանոցը, Անդորրա
Այս տարբերակն ամենահամարձակ զբոսաշրջիկների համար է, քանի որ գիշերակացն անցկացնելու են քնապարկում՝ շրջապատված ձյունով և սառույցով: Այստեղ կարելի է հասնել դահուկներով: