Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Մենք պետք է մաքրենք Երևան համայնքը աղբից, կոռուպցիայից». Սոնա Աղեկյան

«Երկիր Ծիրանի» խմբակցությունը հայտարարում է, որ հավատարիմ է իր նախընտրական ծրագրին, հետևաբար պետք է մաքրի Երևան համայնքը աղբից, կոռուպցիայից, ու վերահսկի քաղաքապետարանի աշխատանքը։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը։


«Պայքարը հասկանում ենք, որ դժվար է լինելու, սակայն մենք պատրաստ ենք», - ասաց Աղեկյանը՝ շարունակելով. - «Երևանի քաղաքապետարանում, ըստ պտտվող լուրերի, օգտագործվում են զանազան թմրամիջոցներ, Երևանի քաղաքապետարանի տարբեր կաբինետներում թղթախաղով են զբաղված։ Երևանի քաղաքապետարանի հետնամուտքից տարբեր անձինք, որոնք ունեն հաստ պարանոցներ՝ տարբեր տրամաչափի, սև ակնոցներ, թիկնեղ տղամարդիկ, որոնք իրավունք չունենք, որևէ լիազորություն չունեն, սակայն ապօրինի լիազորություններով նրանք հետնամուտքից մտնում են Երևանի քաղաքապետարանի շենք և անհայտ գործունեություն են ծավալում Երևանի քաղաքապետարանում»։


Աղեկյանը նշեց՝ փետրվարի 19-ին իրենց խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողներին ցույց էր տալիս, թե ինչպես են քաղաքապետարանում թղթախաղով զբաղվում, իսկ Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստին իրենք  ցուցադրում էինք այն, ինչը քաղաքային իշխանությունները ստեղծել են այս 25 տարիների ընթացքում։


«Այդ գարշահոտությունը քաղաքային իշխանությանը բռնազավթածների անգործության արդյունքում է եղել և քանի որ իրենք ականջալուր չեն լինում քաղաքացիների հինգ տարվա բողոքին, ուստի մենք ստիպված էինք նյութեղեն ապացույցով ցույց տալ, որ ավելի կարևոր և ավելի առարկայական հարցեր կան, որոնք օր առաջ պետք է լուծում ստանան», - ասաց Աղեկյանը։


Աղեկյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus