ԵՄ-ն պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները
Եվրամիությունը 6 ամսով երկարաձգել է անհատական պատժամիջոցների գործունեության ժամկետը, ինչպես նաև իրենց գործունեությամբ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը խախտող հաստատությունների նկատմամբ պատժամիջոցների ժամկետը:
Համապատասխան որոշումը չորեքշաբթի կայացրել են ԵՄ Խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչները: Այս մասին Բրյուսելից հաղորդում է Укринформ գործակալության թղթակիցը:
Ինչպես նշվում է, խոսքը 150 անձանց, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորների, ղրիմցի և անջատողական գործիչների մասին է: Երկարաձգվել է նրանց նկատմամբ սահմանված վիզային արգելքը և ակտիվների սառեցումը ԵՄ տարածքում:
Երկարաձգվել են նաև Ղրիմի տնտեսության ոլորտում գործող 38 ընկերության դեմ կիրառված սահմանափակումները: