Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Այսօր նախատեսված բողոքի ցույցը չի կայացել` անձամբ փոխդեկան Գևորգ Բարսեղյանի խնդրանքով. ակցիայի կազմակերպիչ (տեսանյութ)

Ի պաշտպանություն ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանի՝ ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ այսօր պետք է բողոքի ցույց տեղի ունենար, որը, սակայն, չի կայացել: Tert.am-ի հետ զրույցում ցույցի կազմակերպիչներից մեկը՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Սարգսյանը, ասաց, որ բողոքի ցույցը չի կայացել անձամբ Գևորգ Բարսեղյանի խնդրանքով:

«Հիմա մենք ուղղակի ընկեր Բարսեղյանի խնդրանքով դադարեցնում ենք ցույցը, բայց եթե հանկարծ նրա դեմ որևէ բան լինի, մենք նորից սատար ենք կանգնելու Բարսեղյանին»,-ասաց ուսանողուհին` հավելելով, որ երեկ կայացել է բողոքի ցույց տարբեր ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ:

Tert.am-ի ճշտող հարցին, թե արդյոք փոխդեկանի՝ պաշտոնից ազատման մասին խոսակցություն կա, և դա՞ է պատճառը բողոքի ակցիայի, Հասմիկ Սարգսյանը պատասխանեց, որ այդ բոլոր լուրերին տեղյակ են մամուլից: Նա ասաց, որ ինքը և մյուս պայքարող ուսանողները հարգանք են տածում փոխդեկանի նկատմամբ և վստահ են, որ նրա մասին շրջանառվող լուրերը, թե ուսանողուհուն անպարկեշտ առաջարկ է արել, իրականությանը չի համապատասխանում:


Նշենք, որ այսօր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանն այսօր ֆեյսբուք սոցցանցում գրառում էր արել հետևյալ բովանդակությամբ.


«Սիրելի ուսանողներ, 
շնորհակալ եմ այս ինքնաբուխ աջակցության համար, սակայն խնդրում եմ դադարեցնել այս հավաքները, վերադառնալ բնականոն դասապրոցեսին: Դա միայն կօգնի հարցի արդարացի լուծմանը»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus