Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բուհերի գիտխորհուրդները չպետք է ղեկավարվեն ռեկտորների կողմից. Կարեն Ավագյան

Այսօր խորհրդարանում Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել լսումներ՝ «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով: 

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը, անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, արձանագրեց, որ ներկաների կողմից չէին բարձրացվում կրթության որակին առնչվող հարցեր։

«Մտահոգությունների շրջանակը շատ նեղ էր. մարդիկ շատ դեպքերում հնչեցնում էին նեղ անձնական խնդիրներ։ Մինչդեռ այս օրենքի փոփոխման հիմնական նպատակը հենց բուհական կրթության որակի բարձրացումն է»,- ասաց Կարեն Ավագյանը։

Նա ներկայացրեց մի քանի նկատառումներ, որոնք պետք է շեշտադրվեն օրինագծում՝

1)       բուհերի ամբիոնների վարիչները որևէ այլ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունք չպետք է ունենան,

2)      ռեկտորները կամ այլ պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն ամբիոնի վարիչներ,

3)      բուհերի կառավարման խորհրդում ուսանողները պետք է ունենան ձայների 25 տոկոս, քանի որ կրթության որակի հարցում ուսանողները ամենաշահագրգիռն են,

4)      բուհերը չպետք է կախված լինեն բիզնեսից կամ ուսման վարձերից,

5)      մասնավոր բուհերից պահանջները պետք է լինեն նույնը, ինչ պետական բուհերից։ Եթե բուհերը հավատարմագրվում են, ապա հավատարմագրված բոլոր բուհերի նկատմամբ պահանջները պետք է հավասարապես նույնը լինեն,

6)      պետք է հստակ ձևակերպված լինեն համալսարան, բարձրագույն դպրոց, ակադեմիա, ինստիտուտ և այլ կառույցների չափորոշիչները,

7)      բուհերի ռեկտորները պետք է ունենան գիտության դոկտորի աստիճան,

8)      բուհերի գիտխորհուրդները չպետք է ղեկավարվեն ռեկտորների կողմից,

9)      կառավարման խորհուրդներում գործատուների ներկայությունը պետք է հստակեցվի։

Կարեն Ավագյանն ընդգծեց նաև, որ Ազգային ժողովում օրինագծի քննարկումների ընթացքում փորձելու են բացահայտել ու բացառել բոլոր այն խութերը, որոնք խոչընդոտում են կրթության որակի բարձրացմանը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus